Այսօր: Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 859
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հուլիսի 2025 թվականի N 859

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԽԱՇԹԱՌԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.28192ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ /ԾԱԾԿԱԳԻՐ 11-035-0112-0008/ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Վարդանուշ Սարգսի Արամյանը, ծնված՝ 28․06․1954թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով: Բնակելի տան չափագրումից պարզվել է, որ հողամասի /ծածկագիր 11-035-0112-0006/, փաստացի մակերեսը կազմում է 0.28192հա, որի վրա առկա է 1990թ. կառուցված 163,6քմ մակերեսով բնակելի տուն: Ուստի դիմել է փաստացի 0.28192հա, հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 163․6քմ մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-035-0112-0006/:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0․28192հա մակերեսով  հողամասը և 163․6քմ ներքին մակերեսով բնակելի տունը, կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1․ Վերականգնել քաղաքացի Վարդանուշ Սարգսի Արամյանի, սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.28192հա մակերեսով հողամասի և 163․6քմ մակերեսով բնակելի տան  նկատմամբ /ծածկագիր 11-035-0112-0006/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2. Քաղաքացի Վարդանուշ Սարգսի Արամյանին, պատկանող 0.28192հա մակերես հողամասով /ծածկագիր 11-035-0112-0006/ բնակելի տանը տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի   մարզ, Իջևան համայնք, գյուղ Խաշթառակ 6-րդ փողոց, 12 բնակելի տուն:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner