Տավուշի մարզի Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0.0012հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 23.02.2006թ. թիվ 334-Ն որոշման և հատակագծի, հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-039-0010-0017 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային, խայլ հողատեսք գործառնական նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.0012հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 53-րդ հոդվածի դրույթներով .
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում ՝ գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-039-0010-0017/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 0.0012հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման: