Իջևան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացներ՝ Արման և Արմեն Դավթյանները, կառուցապատման իրավունքով, ավտոտնակ կառուցելու նպատակով իրենց հատկացված, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի թիվ 2/77 և թիվ 2/78 հասցեներում գտնվող, 19.8քմ մակերեսով հողամասերում, օրենքով սահմանված կարգով կառուցվող ավտոտնակները որպես գրասենյակներ վերափոխելու համաձայնություն տալու խնդրանքով:
Ղեկավարվելով,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28-րդ ենթակետի պահանջներով Իջևան համայնքի ավագանին որոշում է
1.Տալ համաձայնություն՝ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի թիվ 2/77 գտնվող 19.8քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Արման Սամվելի Դավթյանի կողմից օրենքով սահմանված կարգով կառուցվող ավտոտնակը, որպես գրասենյակներ վերափոխելուն:
2. Տալ համաձայնություն՝ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի թիվ 2/78 գտնվող 19.8քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Արմեն Սամվելի Դավթյանի կողմից օրենքով սահմանված կարգով կառուցվող ավտոտնակը, որպես գրասենյակներ վերափոխելուն: |