Անհրաժեշտություն է առաջացել 15.09.2025թ. համայնքի ղեկավար թիվ 1131 որոշման մեջ կատարել փոփոխություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Իջևան համայնքի ղեկավարի 15.09.2025թ. թիվ 1131 որոշումը կարդալ.
,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԽԱՇԹԱՌԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.07ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ /ԾԱԾԿԱԳԻՐ 11-035-0112-0008/ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Վարդանուշ Սարգսի Արամյանը, ծնված՝ 28․06․1954թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով: Բնակելի տան չափագրումից պարզվել է, որ հողամասի /ծածկագիր 11-035-0112-0006/, փաստացի մակերեսը կազմում է 0.07հա, որի վրա առկա է 1990թ. կառուցված 163,6քմ մակերեսով կիսակառույց բնակելի տուն: Ուստի դիմել է օրինական 0.07հա, հողամասի և 163․6քմ մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-035-0112-0006/:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0․07հա մակերեսով հողամասը և 163․6քմ ներքին մակերեսով կիսակառույց բնակելի տունը, կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 912-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․ Վերականգնել քաղաքացի Վարդանուշ Սարգսի Արամյանի, սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.07հա մակերեսով հողամասի և 163․6քմ մակերեսով կիսակառույց բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-035-0112-0006/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2. Քաղաքացի Վարդանուշ Սարգսի Արամյանին, պատկանող 0.07հա մակերես հողամասով /ծածկագիր 11-035-0112-0006/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Խաշթառակ 6-րդ փողոց, 12 կիսակառույց բնակելի տուն:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :,,