ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 26.07.2024թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, 11-001-0016-0043 ծածկագրով, 24․0քմ մակերեսով հողամասը, բնակավայրերի նշանակության այլ հողից՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության էներգետիկայի հողերի շարքին դասելու ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ-311 դրական եզրակացությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, 11-001-0016-0043 ծածկագրով, 24․0քմ մակերեսով հողամասը, բնակավայրերի նշանակության այլ հողերից՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության էներգետիկայի հողերի կազմ փոխելուն: