ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանս ուսանումնասիրելով ՊՎԾ ղեկավարի 08․04․2025թ-ի թիվ Ե/823-25 գրությունը, Իջևանի քաղաքի բնակչուհի Արմինե Սահակյանի բողոքի վերաբերյալ ք․ Իջևան, Մետաղագործների փողոց, 2 նրբ, տուն 21 հասցեի բնակիչ Շավարշ Բաղդասարյանի կողմից տնտեսական գործունեությամբ զբաղվելու արդյունքում հողամասի ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու փաստի առիթով վարչական պատասխանատվության ենթարկելու հարցին․
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Հիմք ընդունելով գրությունը, վարչական իրավախախտում կատարելու փաստի առիթով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով համայնքապետարանի նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ և վարույթի քննության օր է նշանակվել 22․04․2025թ-ի ժամը՝ 12։15-ին համայնքապետարանի շենքում և այդ մասին նույն օրը տեղեկացրել Շ․ Բաղդասարյանին։
Շավարշ Բաղդասարյանը լսումներին ներկայացել էր, հայտնեց դիրքորոշում, որ չի զբաղվում նման գործունեությամբ և ներկայացրեց դիմումում նշված փաստը հերքող ապացույցներ՝ ՀՀ ՆԳ նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնի պետի 01․11․2024թ-ի զեկուցագիրը, ՀՀ Բնապահպանության և Ընդերքի տեսչական մարմնի թիվ 316 ակտը՝ խնդրելով հարուցված վարչական վարույթը կարճել։ Ծանոթանալով համայնքապետարանի աշխատակիցների կողմից կատարված այցելության արդյունքներին, Շ․ Բաղդասարյանի կողմից ներկայացված ապացույցներին, վարչական մարմինը վարչական վարույթի քննության ընթացքում ապացուցված համարեց, որ դիմումատու Ա․ Սահակյանի դիմումում նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը։
Շավարշ Բաղդասարյանն ընտանիքի հետ բնակվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող տնամերձ հողամասում կառուցված սեփական տանը և զբաղվում է օրենքով սահմանված կարգով գրանցված առևտրային գործունեությամբ սեփականության իրավունքով իրեն պատկանող տնամերձ հողամասում, ոչ թե հարակից տարածքում, իսկ իր ավտոտնակում վերանորոգում է սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենան։
Հիմք ընդունելով համայնքապետարանի աշխատակիցների կողմից կատարված այցելության արդյունքները, Շ․ Բաղդասարյանի կողմից ներկայացված ապացույցները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և Վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածով․
ՈՐՈՇԵՑԻ
1/ Հարուցված վարչական վարույթը կարճել։
2/ Սույն որոշման մասին եռօրյա ժամկետում առձեռն կամ փոստային առաքմամբ, ստացումը հավաստող հետադարձ ծանուցմամբ իրազեկել Շավարշ Բաղդասարյանին:
3/ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման հաջորդ օրվանից։
4/ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական մարմնին կամ դատական կարգով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում, այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում, չբողաքարկվելու դեպքում, նույն ժամկետում դառնում է անբողոքարկելի և ենթակա է հարկադիր կատարման։