Տավուշի մարզի Իջևան համայնք, Գանձաքար գյուղի վարչական սահմաններում բնակավայրերի բնակելի կառուցապատման նպատակով առանձնացվել է 0.1 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.06.2006թ. թիվ 1088-Ն որոշման, նշված 0.1հա մակերեսով հողամասը հանդիսանում է բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-021-0159-0001/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել առանձնացված 0.1 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային Օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 20,04,2006թ, թիվ 727-Ն որոշման և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Իջևան համայնք, Գանձաքար գյուղի վարչական սահմաններում առանձնացված 0․1հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-021-0159-0001/ գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողատեսքից փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի շարք:
2.Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար գյուղի վարչական սահմաններում՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման նպատակով առանձնացնել 0.1 հա մակերեսով մաս /ծածկագիր 11-021-0159-0001/, համաձայն հաստատված հատակագծի:
3.Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.1 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար գյուղ, 32-րդ փողոց, թիվ 25/3 հողամաս:
4.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման: