Քաղաքացի Ֆռունզիկ Համլետի Ադամյանը, հանդիսանալով գույքահարկի հարկ վճարող սուբյեկտ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով Իջևանի համայանքապետարանի աշխատակազմում 03․11․2025թ հարուցվել է վարչական վարույթ՝ գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․
Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․
Համաձայն՝ Իջևանի համայնքապետարանի Ֆինանսատնտեսական,հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից տրամադրված տեղեկատվության,ՀՀ Հարկային օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված գույքահարկի հարկով հարկվող օբյեկտ համարվող ավտոմոբիլային փոխադրամիջոցը հանդիսանում է քաղաքացի Մհեր Ռոբերտի Գուլակյանի սեփականությունը, ինչը ՀՀ Հարկային օրենսգրքով հանդիսանում է հարկվող օբյեկտ։
Գույքի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 419․017 /Չորս հարյուր տասնինը հազար տասնյոթ / ՀՀ դրամ, ինչը 2019-2025թթ ընկած ժամանակահատվածում չի վճարվել։
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 11․11․2025թ ժամը 12։30-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք 547004328 փոստ․ Անդորագիր / քաղաքացի Ֆռունզիկ Համլետի Ադամյանը։
Վերջինս չէր ներկայացել վարչական վարույթի լսումներին։
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը․
ՀՀ Սահամադրության 46-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ։
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 239-րդ հոդվածի՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սույն բաժնում սահամանված կարգով և չափով ՀՀ համայնքների բյուջե վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից։
240-րդ հոդվածի համաձայն փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կամակերպությունները և ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:
ՀՀ Հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն ․
1․ Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները (այդ թվում` Օրենսգրքի 246-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում և կարգով հաշվարկված գույքահարկի պարտավորության գումարները) իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:
ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ։
ՀՀ Հարկային օրենսգրքի 43-րդ հոդվածի համաձային.
1․Հարկային պարտավորություն է համարվում որևէ տեսակի հարկի և վճարի, ինչպես նաև օրենսգրքի և վճարների վերաբերյալ ՀՀ օրենքների դրույթները խախտելու համար հաշվարկված՝ Օրենսգրքով և վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված տույժերի, տուգանքների, ինչպես նաև վնասի հատուցման գումարներ վճարելու՝ հարկ վճարողի պարտավորությունը։
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի համաձայն համայնքապետը օրենքով սահամանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձում։
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակատավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահանդրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ Հարկային օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ , 58-60-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1․Քաղաքացի Ֆրունզիկ Համլետի Ադամյանից հօգուտ Իջևան համայնքի բյուջե գանձել 419․017 /Չորս հարյուր տասնինը հազար տասնյոթ / ՀՀ դրամ, որպես 37BJ985 պետհամարանիշով ավտոմոբիլային փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի գումար
2․Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Իջևանի համայնքապետին դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3․Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ծամկետում։
4․Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը։