Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 63
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ  ՀՀ Տավուշի  մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշմամբ Իջևան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված անտառային նպատակային նշանակության հողերից պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության շարքին փոխանցված հողերից կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով առանձնացել է 0,08հա մակերեսով  /Մետաղագործների փ. ծածկագիր 11-001-0228-0001/ և  0,11հա մակերեսով  /Նալբանդյան փ. ծածկագիր 11-001-0181-0031/ հողամասեր: Հողամասերը  գտնվում  է Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասերի կառուցապատման իրավունքով տրամադրումը  չի սահմանափակում  այլ անձանց իրավունքները  և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող   շահերը, ինչպես նաև  չի խոչընդոտում այլ հողամասերի  նպատակային  կամ  գործառնական նշանակությամբ օգտագործմանը:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով:

Ավագանին որոշեց.

1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված անտառային նպատակային նշանակության հողերից պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության շարքին փոխանցված հողերից  առանձնացված 0,08հա մակերեսով /Մետաղագործների փ. ծածկագիր 11-001-0228-0001/ և  0,11հա մակերեսով  /Մետաղագործների փ. ծածկագիր 11-001-0228-0001/ և  0,11հա մակերեսով  /Նալբանդյան փ. ծածկագիր 11-001-0181-0031/ հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner