|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, +37460800094, ijevanmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 հոկտեմբերի 2025 թվականի N 118 |
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱՉԱՋՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.5 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ /ՎԿԱՅԱԿԱՆ 18072025-11-0040, ԾԱԾԿԱԳԻՐ 11-013-0237-0037/ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում ջրավազան կառուցելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.5 հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 18072025-11-0040, ծածկագիր 11-013-0237-0037/ նպատակային նշանակությունը փոփոխելու գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Հիմք ընդունելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.5 հա մակերեսով /վկայական թիվ 18072025-11-0040, ծածկագիր 11-013-0237-0037/ գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի շարքին փոխադրելուն, ջրավազան կառուցելու նպատակով: 2. Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: |
Կողմ -20 ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԲՈՒՂԴԱՐՅԱՆ ՄՀԵՐ ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԵԳԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ ԽՈՐԵՆ ԾՈՎԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՂԱԶՈՒՄՅԱՆ ՄԱՆԵ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՆՈՒՇ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԱՐԶՊԵՏ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ ՋԱՆՎԵԼՅԱՆ ՆԱԻՐԻ ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՎԻՐԱԲՅԱՆ ԱՆՆԱ ՎԻՐԱԲՅԱՆ ՆԱՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|