Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում առանձնացվել է 0.0032 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված 0.0032 հա մակերեսով հողամասից 0.00312 հա մասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված, բնակավայրերի բնակելի կատուցապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-001-0111-0001/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել առանձնացված 0.00312 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.11-001-0111-0001 ծածկագրով 0.00312 հա մակերեսով հողամասը, բնակավայրերի բնակելի կատուցապատման գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողերի շարք:
2.Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում առանձնացնել բնակավայրերի նպատակային, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 0.0032 հա հողամաս՝ համաձայն հաստատված հատակագծի:
3.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում առանձնացված 0.0032 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0111-0001/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան Բլբուլյան փողոց, թիվ 85/2:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: