Այսօր: Հինգշաբթի, 23 Հունվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 26
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2025 թվականի N 26

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ 2025Թ․ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ԹՎԱՔԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանություն բաժինը կանոնադրությամբ սահմանված իր գործառույթներն իրականացնում է համայնքի 18 գյուղական և 1 քաղաքային բնակավայրերում: Համայնքի խոշորացումից հետո բաժնի աշխատանքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բաժնի աշխատակիցները հիմնականում ծանրաբեռնված են համայնքի տարածքում իրականացվող քաղաքաշինական խնդիրների լուծմամբ: Համայնքապետարանը չունի գյուղատնտեսության և բնապահպանության կառուցվածքային առանձին ստորաբաժանում՝ բաժին: Սակայն այսօրվա դրությամբ համայնքի 19 բնակավայրերում գյուղատնտեսական անհատական գործունեությամբ զբաղվում են 13394 մարդ, գործում են անասնապահական բազմաթիվ ֆերմերային տնտեսություններ, որոնց սպասարկում են համայնքային 8 անասնաբույժներ:
Համայնքն ունի 6594 հա վարելահող, 281 հա բազմամյա տնկարք, համայնքում իրականացվում են պետական օժանդակությամբ 15 ծրագրեր, այդ թվում՝ տնամերձ հողամասերում այգեհիմնման և արդիական ոռոգման ծրագիր և բուսաբուծության աջակցությամբ պետական օժանդակության ծրագիր:
Գյուղատնտեսական և վիճակագրական ծառայությունների հետ համագործակցության շրջանակում տրամադրվում են բազմաթիվ հաշվետվություններ և տեղեկատվություններ համայնքի գյուղատնտեսական ցուցանիշների վերաբերյալ:
Գյուղատնտեսության և  բնապահպանության վերոնշյալ աշխատանքները արդունավետ համակարգելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում կատարել փոփոխություն՝ քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանություն բաժնում ավելացնել բաժնի պետի տեղակալի 1 հաստիք:
Աշխատանքների ծանրաբեռնվածության առումով որոշակի լարվածություն է առկա նաև համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից իրականացվող գնումների գործընթացում: Նախորդ տարում համայնքի 19 բնակավայրերում գործող համայնքապետարանի ենթակայության 33 կազմակերպությունների համար իրականացվել է թվով 55 կենտրոնացված գնում, կազմվել են համապատասխան շուրջ 150 պայմանագրեր, այդ թվում ՝ անց են կացվել 9 հրատապ բաց մրցույթ, 25 գնանշման հարցում և 21 էլեկտրոնային աճուրդ:

Նկատի ունենալով, որ համայնքապետարանի աշխատակազմի գնումների գործընթացով զբաղվում է 1 մասնագետ, անհրաժեշտություն է առաջացել համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում կատարել փոփոխություն՝ ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման  բաժնում ավելացնել առաջատար մասնագետի 2 հաստիք: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով․

Համայնքի ավագանին որոշում է․

1.Հաստատել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի։
2․Հաստատել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների նոր հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի։
3․Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ հաամայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու՝ քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանություն բաժնում բաժնի պետի տեղակալի 1 հաստիք և ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնում ավելացնել առաջատար մասնագետի 2 հաստիք ավելացնելու առաջարկությամբ սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազոր պետական կառավարման մարմին՝ համաձայն N 3 հավելվածի:
4․Ուժը կորցրած ճանաչել Իջևան համայնքի ավագանու 29.11.2024 թ. «ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի 2025թ. աշխատակազմի աշխատակիցների հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 135 որոշումը:
5․Սույն  որոշման 1-ին, 2-րդ և 4-րդ կետերն ուժի մեջ են մտնում Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության պետական կառավարման մարմնի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:


Կողմ -19

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԱՅՎԱԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԱՍԻԼՅԱՆ ՄԵԴՈՐԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ԲՈՒՂԴԱՐՅԱՆ ՄՀԵՐ

ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ ՌԱՉԻԿ

ԹԱՆԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ ԽՈՐԵՆ

ԾՈՎԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՆՈՒՇ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԱՐԶՊԵՏ

ՋԱՆՎԵԼՅԱՆ ՆԱԻՐԻ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

ՎԻՐԱԲՅԱՆ ՆԱՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner