Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 260
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 նոյեմբերի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԵՐՅԱՆ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 3 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.8227ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Ռուբեն Ռազմիկի Խեմչյանը, ծնված՝ 05․09․1960թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Տերյան 2-րդ նրբանցք 3 բնակելի տուն հասցեում, ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրով (գ/մ 7064, 03․11․2025թ․) ձեռք է բերել բնակելի տուն իր հողամասով։ Բնակելի տան հողամասի օրինական մակերեսը ըստ 14.09.1985թ. կազմված տեխնիկական անձնագրի կազմում է 0․065հա, սակայն չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.08227հա, որի վրա առկա է 1954-1985թթ. կառուցած ընդհանուր 530,04քմ մակերեսով բնակելի տուն օժանդակ շինություններով: Ուստի դիմել է հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար հատկացված օրինական 0.065հա մակերեսով և ավել օգտագործվող 0․01727հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված ընդհանուր 530․04քմ մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0104-0015/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0․08227հա մակերեսով  հողամասի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և 530․04քմ  մակերեսով բնակելի տունը  կառուցված չեն և  չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման,  և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Վերականգնել քաղաքացի Ռուբեն Ռազմիկի Խեմչյանի, սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք,  քաղաք Իջևան  Տերյան 2-րդ նրբանցք 3 բնակելի տուն հասցեում գտնվող 0.08227հա հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված ընդհանուր 530․04քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ  /ծածկագիր 11-001-0104-0015/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ալինա Բաբլումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner