Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան Երևանյան 8/10
Հեռ.+374 94005594
«Լիդերը» գողտրիկ հյուրատուն է՝ հանգստի ու ժամանցի անցկացման բազմազան առաջարկներով: Հյուրատանը միաժամանակ կարող է հանգստանալ 10 -12 հոգի: Երկտեղանի 4 սենյակներում ապահովված են անհրաժեշտ հարմարությունները: Սենյակից դուրս ժամանակն անցկացնողերի համար առավելություն են բակի հետաքրքիր լուծումներով հյուրասենյակը, բացօթյա տաղավարը, խորովածանոցն ու խոհանոցը՝ անհրաժեշտ պարագաներով: Հյուրատան առավելություններից մեկը ֆիլտրացիոն համակարգով լողավազանն է:
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան Մետաղագործների 22
Հեռ.+374 77900502
Հյուրատունը գտնվում է Իջևանի գողտրիկ անկյունում, որտեղից բացվում է Իջևանյան կոլորիտը նկարագրող հրաշալի տեսարան։ Կարող եք Ձեր առավոտյան սուրճը ըմպել բաց պատշգամբում՝ վայելելով Աղստև գետի բնական երգն ու մեր կողմից պատրաստված տնական խմորեղենը։ Հյուրատնից աջ գտնվում է Տավուշի թեմի առաջնորդարանը, փողոցը անցնելուն պես հայտնվում ենք Իջևանի այգում որտեղ ցուցադրված է քարերի սիմպոզիում: Ի դեպ Ձեր հանգիստն ավելի հետաքրքիր դարձնելու համար, ցանկության դեպքում, կարող եք մասնակցել տիկնիկագործության, ձեռագործության՝ հելյունագործության, ասեղնագործության և կարպետագործության, ապակենկարչության, ինչպես նաև սնկով պիցցայի պատրաստման վարպետաց դասերին:
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան
Հեռ.+374 94 550098
EleGaya հյուրատունը ճիշտ Իջևանի կենտրոնում է՝ քաղաքային անցուդարձին մոտ, բայց նաև հարմար՝ հարմարավետ ու խաղաղ հանգստի կազմակերպման համար: Կարելի է վարձակալել թե՛ առանձին սենյակները, թե՛ հյուրատունն ամբողջությամբ: Այն լավ ընտրություն է ընտանիքների, ընկերական խմբերի և պարզապես առանձին հանգիստը վայելել ցանկացողների համար:
EleGaya-ն կապահովի ձեր ժամանցը՝ քայլարշավ կազմակերպելով կամ մեքենայով տուրեր՝ դեպի Տավուշի գեղատեսիլ վայրերը, պատմամշակութային հուշարձաններն ու կոթողները՝ հնարավորություն ստեղծելով վայելելու առանձնահատուկ բնապատկերները:
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան Նար-Դոս 49
Հեռ.+374 98443413
Բերկրի գաստրոն գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում։ Հյուրատունը ապահովված է անհրաժեշտ հարմարություններով՝ նորարարական լուծումներով ու գրավիչ ինտերիերով ննջարաններով։ Եթե որոշել եք այցելել Լաստիվեր ջրվեժ քարանձավ կամ Yell extrem park, ապա Բերկրին իդեալական տարբերակ է գիշերակացի համար։ Այստեղ հատուկ առաջարկ կա նաև ձեռագործի ու հայկական խոհանոցի գաղտնիքների սիրահարների համար։Կազմակերպում է գոբելենագործության կարպետագործության նկարչության Տավուշի ավանդական խմորեղեն նազուկի գաթայի փռում թխող հացի վարպետաց դասեր,իսկ այս ամենից հետո օրն ավարտվում է խարույկի շուրջ,ինքնաեռում պատրաստված թեյի երաժշտության ներքո։
Հասցե՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Ենոքավան բնակավայր
Հեռ. +374 93 661060
«Կանաչ տուն» հանգստյան գոտին գտնվում է զբոսաշրջային կենտրոն համարվող Ենոքավան համայնքի հյուսիս-արևմտյան կողմում՝ տավուշյան սաղարթախիտ անտառում։ Հանգստյան գոտու տարածքը գեղատեսիլ է` հարուստ տխլենի, կաղնի և տարբեր պտղատու ծառատեսակներով, ծաղիկներով ու դեղաբույսերով։ Մոտակայքում են գտնվում զբոսաշրջության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող Յելլ Էքսթրիմ Պարկ և «Լաստիվեր անապատ» զբոսաշրջային կենտրոնները, իսկ 30 կմ հեռավորության վրա գտնվում է 13-րդ դարի մշակութային կոթող «Մակարավանք» վանական համալիրը։
Հասցե՝ Տավուշի մարզ, Ենոքավան 1 փ․
Հեռ.+374 99 855845
Facebook
Location on Google Maps
YouTube