«Իջևան» պատմաերկրագիտական թանգարանը ստեղծվել է 1985 թ.-ին։ Այն գտնվում է քաղաքի հարավային մուտքի մոտ, Իջևան_Երևան մայրուղու հարևանությամբ։ Թանգարանի հիմնադրման գաղափարի հեղինակը Իջևանի գործադիր կոմիտեի նախագահ Իսկանդար Էլլարյանն էր։
Պատմաերկրագիտական թանգարանն այնպես են կառուցել, որ նմանվի Հայաստանի առաջին հեղկոմի նախագահ Սարգիս Կասյանի աշխատավայրին, որտեղ նա աշխատել է 3 ամիս։ Թանգարանում կան իրեր, որոնք պատկանում են մ.թ.ա 3-2-րդ հազարամյակին, ինչպես նաև ուրարտական շրջանից, երրորդ հազարամյակից մեզ են հասել սակր։ Պատմաերկրագիտական թանգարանի այցելուները այստեղ կարող են գտնել Սարգիս Կասյանի աշխատանքային մի շարք իրեր, ինչպես օրինակ՝ հեռախոսը Մորզեի այբուբենով, որով Սարգիս Կասյանը 1920 թ. նոյեմբերի 30-ին հեղկոմի անունից, Հայաստանի Սովետականացման մասին հեռագրում է Վլադիմիր Լենինին։ Այստեղ կարելի է գտնել 1918 թ. արտադրության դազգահ, որն օգտագործել են Քարվանսարայի և Շամշադինի պարտիզանները, ռադիոընդունիչ, որը Իոսիֆ Ստալինը նվիրել է առաջինը Բեռլին մտած տանկիստին։ Ռուս տանկիստն ապրել է Թիֆլիսում և Կալինինգրադ տեղափոխվելիս նվիրել այն իր հայ հարևանին։ Այնուհետև այս հայը վերահաստատվելով Իջևանում` ռադիոընդունիչը հանձնել է թանգարանին։ Բակում տեղ գտած թնդանոթներից մեկը պատրաստվել է 1906 թվականին Պետերբուրգում, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին և հեղափոխական կռիվներին, իսկ երկրորդը` պատրաստված 1927 թվականին Եկատերինբուրգում, մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին։
Facebook
Location on Google Maps
YouTube