Այսօր: Երեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 269
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՃՈՒՐԴ
2025,Սեպտեմբեր 24 - Հոկտեմբեր 24
ՄՐՑՈՒՅԹ
2025,Սեպտեմբեր 19 - Հոկտեմբեր 7
ՄՐՑՈՒՅԹ
2025,Սեպտեմբեր 17 - Հոկտեմբեր 17

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.09.25 Մասնակցեք համայնքի կառավարմանը` առաջարկելով ձեր գաղափարները
Հարգելի քաղաքացիներ, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու հանրային քննարկման, որը նվիրված է մասնակցային բյուջետավորման գործընթացի նախնական գնահատման փուլն անցած առաջարկներին։ Քննարկման ընթացքում կանդրադառնանք նախնական փուլն անցած գաղափարների իրականացման հնարավորություններին և արդյունավետությանը։ 
Վայր՝ ք․ Իջևան, պատկերասրահի շենքի նիստերի դահլիճ։
Օր` 03.10․2025թ
Ժամը` 15:00։
Քննարկումը բաց է բոլորի համար։ Ձեր ձայնը կարևոր է համայնքի զարգացման ուղղությունները որոշելու համար։Քննարկվող առաջարկներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով👉https://ijevancity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v...
26.09.25 Տեղի է ունեցել «Մասնակցային բյուջետավորում 2025» ծրագրի հանձնաժողովի հերթական նիստը
Ներկայացված առաջարկների նախնական գնահատման արդյունքում հինգն անցել են հաջորդ փուլ։ Մանրամասները👉https://ijevancity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v...
22.09.25 Հարգանքի տուրք` Ազատամարտիկների հրապարակում

Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության 34-ամյակը: Հավերժ փառք և խոնարհում բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:

21.09.25 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` Անկախության օրվա առթիվ
Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձը:Անկախությունը, անկախ պետություն ունենալը, ցանկացած ժողովրդի ինքնարտահայտման բարձրագույն ձևն է և շատ հաճախ տրվում է բազմաթիվ փորձությունների գնով:Ի սրտե շնորհավորում եմ մեր ամենանվիրական տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ, անկեղծ հավատով, որ գալիք բոլոր ձեռբերումներն ու հաղթանակները կայանալու են հանուն և ի փառս Հայաստանի:Հավատացած եմ, որ մոտ է այն օրը, երբ մեր միասնական ուժերի, համառ աշխատանքի և նպատակասլացության շնորհիվ իրականություն կդառնան հայության դարավոր երազանքները:Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ, որ արժանի լինենք մեր հերոս նախնիներին, ... Մանրամասն
18.09.25 ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ՏԵՍԵԼ ԵՄ» ՀԱՎԵԼՎԱԾԸ
Նոր հնարավորություն քաղաքացիների համար
Համայնքիդ խնդիրն այլևս չի մնա անտեսված․
✅Նկարիր
✅Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը
✅Ուղարկիր քո համայնքապետարանին
Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։
📱«Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում
«Տեսել եմ» հավելվածի նպատակը պարզ է․
🔹 ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը,
🔹 նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին,
🔹 բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։
✅Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա։
#Տեսելես՝ կիսվիր, միասին կլուծենք
17.09.25 Արգենտինահայ բարերար Նատիա Էքսերճիէանն Իջևանի համայնքապետարանի կողմից արժանացել է շնորհակալագրի
Արդեն 15 տարի է, ինչ Դիտավան բնակավայրի խնդիրները գտնվում են արգենտինահայ բարերար Նատիա Էքսերճիէանի ուշադրության կենտրոնում: Նրա աջակցությամբ բնակավայրում կառուցվել է դպրոց, համայնքային կենտրոն, իրականացվել են բազում այլ ծրագրեր՝ ուղղված համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը:Իջևան համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Ղալթախչյանը շնորհակալագիր և հուշանվերներ հանձնեց բարերարին՝ Դիատավան բնակավայրի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:Վերջին 2 տարում բնակավայրում ծնված երեխաները և նորաստեղծ ընտանիքներն այս անգամ ևս բարերարի կողմից արժանացան դրամական աջակցության:
12.09.25 Կայացել է Իջևան խոշորացված համայնքի ավագանու հերթական նիստը
Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Իջևան խոշորացված համայնքի ավագանու հերթական նիստը։Որոշումների նախագծերը հետևյալ հղումով՝
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Իջևան
Ավագանու նիստ
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner