Այսօր: Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՃՈՒՐԴ
2024,Սեպտեմբեր 5 - Հոկտեմբեր 7

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.09.24 «Սպարտակիադա 2024» մարզական միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ հրաձգության Իջևանի համայնքային փուլը
«Սպարտակիադա 2024» մարզական միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ հրաձգության Իջևանի համայնքային փուլը, որին մասնակցեցին 7 դպրոցի թիմ։
 
1. Գետահովիտ
2. Ազատամուտ
3. Ծաղկավան
 
Հաղթող թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով և գավաթներով։
16.09.24 Իջևանի մարզադպրոցի սաները մեդալներ են նվաճել
Իջևանի մարզադպրոցի սաները բարձր ցուցանիշներ են գրանցել Երևանում կայացած սամբոյի ՀՀ երիտասարդական առաջնությանը։
 
Կարո Մելիքսեթյանը(մարտական սամբո) և Հրանտ Սարհատյանը(մարզական սամբո) գրավել են երկրորդ տեղերը։
 
Մարզիչներ` Սարմեն Ամիրյան, Շահեն Օհանյան, Միշա Բաղինյան
04.09.24 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի շնորհավորական ուղերձը` Փրկարարի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ փրկարարներ,
 
Շնորհավորում եմ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ։
 
Չկա ավելի մարդասիրական աշխատանք, քան փրկարարինն է: Այս փաստը հաստատողը հենց դուք եք՝ ձեր ամենօրյա անտրտունջ աշխատանքով, ձեր անձնուրացությամբ և խիզախությամբ։
 
Փրկարարի մասնագիտությունն առաքելություն է, որին հավատարմորեն ծառայող մեր հայրենակիցներից յուրաքանչյուրը հերոս է և արժանի է բարձր գնահատանքի։
 
Եվս մեկ անգամ շնորհավորելով Փրկարարի օրվա առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն և անվտանգություն ։
01.09.24 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` Գիտելիքի օրվա առթիվ
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս` Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Արդի փոփոխությունների ժամանակաշրջանում գիտելիքն ու կրթությունն են այն հիմնական հենասյուները, որոնցով մարդը, հասարակություններն ու պետությունները պետք է կարողանան հաղթահարել ամենատարբեր մարտահրավերներն ու խնդիրները:
Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, որոնց առջև բացվում է դպրոցի, գիտելիքի հետաքրքիր աշխարհ:
Վստահ եղե՛ք ձեր ուժերին, և ապագան ձերը կլինի:
29.08.24 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ռումինիայի Գեռլա քաղաքում տեղի ունեցած «Արմենոպոլիս» ամենամյա փառատոնին
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ռումինիայի Գեռլա քաղաքում տեղի ունեցած «Արմենոպոլիս» ամենամյա փառատոնին։ Հանդիպումներ են տեղի ունեցել Գեռլայի քաղաքապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկվել են երկկողմ փոխգործակցության հետ կապված հարցեր։ Միջոցառումներին մասնակցել է նաև Ռումինիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Ռոզա Սերոբյանը։ Գեռլայի (Gherla) քաղաքապետարանը քաղաքի նախկին` Արմենոպոլիս հայկական անունը գրանցել է որպես ապրանքանիշ Ռումինիայի Գյուտերի եւ ապրանքանիշերի պետական կոմիտեում: Ապրանքանիշի գրանցումը «Արմենոպոլիս» անվան նկատմամբ սեփականության եւ բացառիկ ու օրինական օգտագործման իրավունք է տալիս ... Մանրամասն
26.08.24 Առաջին անգամ անցկացվել է ծովափնյա ըմբշամարտի ՀՀ առաջնություն
Գեղարքունիքի մարզի Դրախտիկ բնակավայրում առաջին անգամ անցկացվել է ծովափնյա ըմբշամարտի ՀՀ առաջնություն, որտեղ հաջող են հանդես եկել Իջևանի մարզադպրոցի սաները։
U15 տարիքային խմբում Հովիկ Բեգինյանը գրավել է առաջին տեղ։
Գրիշա Բարսեղյանը` երկրորդ տեղ։
Էրիկ Աղաջանյանը` երրորդ տեղ։
20.08.24 Տեղի է ունեցել Իջևան խոշորացված համայնքի ավագանու արտահերթ նիստ
Տեղի է ունեցել Իջևան խոշորացված համայնքի ավագանու արտահերթ նիստ
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Իջևան
Լողավազան
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner