08.09.25
Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի մի խումբ աշխատակիցներ արժանացան պատվոգրերի
|
Փրկարար ծառայողի օրվա կապակցությամբ ՆԳՆ Փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի մի խումբ աշխատակիցներ արժանացան պատվոգրերի։Մասնագիտական տոնի առթիվ փրկարարներին շնորհավորեցին և առավել աչքի ընկած ծառայողներին պատվոգրեր հանձնեցին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Իջևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ղալթախչյանը։Համայնքի ղեկավարի անունից Իջևանի հրշեջ֊փրկարարական ջոկատին հանձնվեցին օդամղիչ սարքեր։
|
|
01.09.25
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը՝ Գիտելիքի օրվա առթիվ
|
Սիրելի´ աշակերտներ, հարգարժան ուսուցիչներ և ծնողներ,Իջևան համայնքի ավագանու և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ:Այսօր Հայաստանի Հանրապետության բոլոր կրթօջախներում կհնչի առաջին զանգը՝ ազդարարելով մուտքը գիտելիքի աշխարհ: Որակյալ կրթությունը, բարձրակարգ մասնագետ լինելը ժամանակի հրամայականն են և միայն արդիական գիտելիքներով մենք կարող ենք հաղթահարել բոլոր մարտահրավերները:Ուզում եմ շեշտել, որ ոչ մի երեխա չպետք է դուրս մնա կրթությունից՝ սոցիալական վիճակի կամ հաշմանդամության պատճառով․ ներառականությունն ու յուրաքանչյուր մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը պետք է լինեն մեր հետագա նախաձեռնությունների հիմքում։Գիտելիքի շնորհիվ է հնարավոր ...
Մանրամասն |
|
27.08.25
Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի հաղթողները
|
Իջևանի համայնքապետարանում կայացած պարգևատրման արարողությանը մասնակցեցին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան մասնակցած բնակավայրերի կրթօջախների ներկայացուցիչները և մրցանակակիր երեխաներն ու երիտասարդները։Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:Իջևան համայնքում Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում իրականացվել է 8 միջոցառում, որին մասնակցել է ավելի քան 1000 մարդ։ Մասնավորապես համայնքում կազմակերպվել է նկարչական մրցույթ, ցուցահանդես, թեմատիկ միջոցառում, էներգախնայող սարքի մակետի պատրաստում՝ թափոններից, կլոր սեղան-քննարկումներ, իրազեկման արշավներ, «Էներգիա բնությունից, ...
Մանրամասն |
|
22.08.25
Իջևանի համայնքապետարանը արժանացել է հատուկ շնորհակալագրի
|
«ԼՈՖԹ ԻՋԵՎԱՆ» Երիտասարդական կենտրոնի աշխատանքները խրախուսելու, ինչպես նաև երիտասարդների առաջխաղացմանը նպաստելու համար, Իջևանի համայնքապետարանը արժանացել է հատուկ շնորհակալագրի։Շնորհակալագիրն Իջևան համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Ղալթախչյանին հանձնեցին «ԼՈՖԹ ԻՋԵՎԱՆ»-ի ներկայացուցիչները։ Կարեն Ղալթախչյանը շնորհակալություն հայտնեց համայնքապետարանի հետ արդյունավետ համագործակցության համար։ Նա պատրաստակամություն հայտնեց առաջիկայում երիտասարդների հետ հանդիպում նախաձեռնելու համար։Հավելենք, որ Իջևանի համայնքապետարանը մշտապես աջակցում է երիտասարդներին՝ իրենց գաղափարների և հատկապես համայնքի զարգացմանը միտված նախաձեռնությունների իրագործման համար։
|
|
21.08.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ Իջևան համայնքում մեկնարկել է «Մասնակցային բյուջետավորում 2025» ծրագրի առաջարկների ընդունման փուլը: Մասնակցային բյուջետավորման գործընթացը հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Իջևան համայնքի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը:Ծրագրային առաջարկները կարող եք ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ համայնքի պաշտոնական կայքում։Առաջարկներն ընդունվում են մինչև սույն թվականի օգոստոսի 29-ը ժամը 17:00-ն:Գործընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ`https://ijevancity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v...
|
|
14.08.25
Վալանսի փոխքաղաքապետ,տուրիզմի, առևտրի գծով պատասխանատու Գևորգ Ռասկլանն այցելել էր Իջևան
|
Վալանսի փոխքաղաքապետ,տուրիզմի, առևտրի գծով պատասխանատու Գևորգ Ռասկլանը(Ռաստքելենյան) հանդիպել է Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի հետ։ Համայնքապետը շնորհակալություն է հայտնել վերջերս Վալանս մեկնած խմբի ջերմ ընդունելության համար։ Կարևորելով քույր քաղաքների միջև ձևավորված կապի ամրապնդումը և կրթամշակութային համագործակցությունը` Արթուր Ճաղարյանն առաջարկել է փոխադարձ այց կազմակերպել Իջևան համայնք։Գևորգ Ռասկլանի(Ռաստքելենյան) հետ քննարկվեցին այնպիսի հարցեր,որոնք միտված էին Իջևանի և Վալանսի միջև բարեկամական կապերի ընդլայնմանը և համագործակցության նոր հեռանկարներին:
|
|
12.08.25
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ
|
Սիրելի՛ երիտասարդներ,շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Դուք եք մեր երկրի շարժիչ ուժը և ապագայի երաշխավորը:Եղե՛ք ստեղծագործող, եղե՛ք նախաձեռնող և ապրե՛ք այն գիտակցմամբ, որ հենց երիտասարդ տարիներին ձեր կողմից ձեռք բերված գիտելիքները, կարողություններն ու հմտություններն են ողջ կյանքում լինելու ձեր հաջողությունների ու ձեռքբերումների հիմնական երաշխավորը:Հպարտությամբ ուզում եմ փաստել, որ մեր երիտասարդներն անմասն չեն մնում համայնքային կյանքին ակտիվ մասնակցությունից: Հավատացած եղեք,որ ձեր ակտիվությունը,նախաձեռնողականությունը և պատրաստակամությունը կարևոր են մեր համայնքի զարգացման համար: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորանքի խոսքեր հղել Իջևան համայնքի ղեկավարին կից Երիտասարդական ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |