Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՃՈՒՐԴ
2024,Սեպտեմբեր 5 - Հոկտեմբեր 7

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.09.24 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` Գիտելիքի օրվա առթիվ
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս` Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Արդի փոփոխությունների ժամանակաշրջանում գիտելիքն ու կրթությունն են այն հիմնական հենասյուները, որոնցով մարդը, հասարակություններն ու պետությունները պետք է կարողանան հաղթահարել ամենատարբեր մարտահրավերներն ու խնդիրները:
Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, որոնց առջև բացվում է դպրոցի, գիտելիքի հետաքրքիր աշխարհ:
Վստահ եղե՛ք ձեր ուժերին, և ապագան ձերը կլինի:
29.08.24 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ռումինիայի Գեռլա քաղաքում տեղի ունեցած «Արմենոպոլիս» ամենամյա փառատոնին
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ռումինիայի Գեռլա քաղաքում տեղի ունեցած «Արմենոպոլիս» ամենամյա փառատոնին։ Հանդիպումներ են տեղի ունեցել Գեռլայի քաղաքապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկվել են երկկողմ փոխգործակցության հետ կապված հարցեր։ Միջոցառումներին մասնակցել է նաև Ռումինիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Ռոզա Սերոբյանը։ Գեռլայի (Gherla) քաղաքապետարանը քաղաքի նախկին` Արմենոպոլիս հայկական անունը գրանցել է որպես ապրանքանիշ Ռումինիայի Գյուտերի եւ ապրանքանիշերի պետական կոմիտեում: Ապրանքանիշի գրանցումը «Արմենոպոլիս» անվան նկատմամբ սեփականության եւ բացառիկ ու օրինական օգտագործման իրավունք է տալիս ... Մանրամասն
26.08.24 Առաջին անգամ անցկացվել է ծովափնյա ըմբշամարտի ՀՀ առաջնություն
Գեղարքունիքի մարզի Դրախտիկ բնակավայրում առաջին անգամ անցկացվել է ծովափնյա ըմբշամարտի ՀՀ առաջնություն, որտեղ հաջող են հանդես եկել Իջևանի մարզադպրոցի սաները։
U15 տարիքային խմբում Հովիկ Բեգինյանը գրավել է առաջին տեղ։
Գրիշա Բարսեղյանը` երկրորդ տեղ։
Էրիկ Աղաջանյանը` երրորդ տեղ։
20.08.24 Տեղի է ունեցել Իջևան խոշորացված համայնքի ավագանու արտահերթ նիստ
Տեղի է ունեցել Իջևան խոշորացված համայնքի ավագանու արտահերթ նիստ
06.08.24 Իրականացվում է թափառող շների ստերջացման ծրագրի երկրորդ փուլը
Իջևանում իրականացվում է թափառող շների ստերջացման ծրագրի երկրորդ փուլը։
Ծրագրի իրականացման գործում ներգրավված են նաև կենդանասեր ակտիվիստներ, ովքեր անմիջական մասնակցություն ունեն թափառող կենդանիների հավաքագրման և բացթողման գործընթացում։
02.08.24 Տրվել է «Համայնքների համագործակցություն, կայուն զարգացում» ենթածրագրի մեկնարկը
Տրվել է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ 2» ծրագրով իրականացվող «Համայնքների համագործակցություն, կայուն զարգացում» ենթածրագրի մեկնարկը:
Տեղի է ունեցել նաև առաջին ֆոկուս խմբային հանդիպումը՝ ՀԿ-ների, ՏԻՄ և տուրիզմի ոլորտների ներկայացուցիչների հետ, որին ներկա է եղել նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը:
Համայնքի ղեկավարը ողջունել և ծրագրի ընթացքում բեղուն աշխատանք է մաղթել ներգրավված շահագրգիռ կողմերին:
31.07.24 ՀԲԸՄ կամավորները մասնակի վերանորոգել են Ակնաղբյուրի դպրոցը
ՀԲԸՄ կամավորները մասնակի վերանորոգել են Ակնաղբյուրի դպրոցը։ Այն ապահովվել է գույքով, տեղադրվել է ջեռուցման համակարգ։
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը և Ակնաղբյուրի վարչական ղեկավար Կարեն Դոլմազյանը։
Նրանք դպրոցի վերանորոգման աշխատանքներին մասնակցած կամավորներին հանձնեցին շնորհակալագրեր և հուշանվերներ` շնորհակալություն հայտնելով վերջիններիս կատարած հանրօգուտ աշխատանքի համար։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Իջևան
Լողավազան
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner