05.08.25
Տեղի է ունեցել «Մարքեթինգը` զբոսաշրջության ոլորտում» թեմայով դասընթաց
|
«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում֊ Փուլ 2» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Մարքեթինգը` զբոսաշրջության ոլորտում» թեմայով դասընթաց։Այն կայացել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ֊ի հյուրընկալ հարկի ներքո։Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը հանդիպել է սեմինարի մասնակիցներին և հավաստագրեր հանձնել նրանց։Արթուր Ճաղարյանը համայնքի զարգացման գործում ունեցած ներդրման և Իջևանի համայնքապետարանի հետ սերտ համագործակցության համար շնորհակալագիր է հանձնել «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ֊ի սեփականատեր Էմին Եղիազարյանին։
|
|
04.08.25
Իջևան քաղաքի ամենատարեց կինը` Ֆրանգիզ Բեջանյանը, նշում է ծննդյան 100_ամյակը
|
Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են մարզկենտրոնի բնակիչ Ֆրանգիզ Բեջանյանին: Նա հուլիսի 26_ին տոնել է ծննդյան 100_ամյակը:Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի կողմից 100_ամյա բնակչուհուն փոխանցվեց դրամական պարգև և գեղեցիկ ծաղկեփունջ:Իջևան համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Ղալթախչյանը շնորհավորական խոսքեր հղեց երկարակյաց բնակչուհուն` մաղթելով առողջ,անհոգ և խաղաղ ծերություն։Նշենք,որ Ֆրանգիզ Բեջանյանը ծննդով Ենոքավան գյուղից է,բնակվում է Իջևան քաղաքում, երկար տարիներ աշխատել է աղյուսի գործարանում: Նա ունի 4 երեխա,12 թոռ, 33 ծոռ և 16 կոռ։
|
|
25.07.25
Վարդավառի տոնը մեծ շուքով նշվել է Դիտավան բնակավայրում
|
Այսօր Դիտավան բնակավայրում կայացել է «Մենք ենք, մեր սարերը» մշակութային փառատոնը, որն այս տարի նվիրված էր Վարդավառի տոնին։Տոնախմբությանը ներկա են գտնվել նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը,Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը,համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ղալթախչյանը,հյուրեր և զբոսաշրջիկներ:Հագեցած մշակութային ծրագրից բացի` վերջում տեղի է ունեցել նաև ավանդական ջրոցի:
|
|
22.07.25
Վերականգնվում են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին և Սրվեղի վանական համալիրը
|
Մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներին հետևելու և տեղում խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ։Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցում (նորահայտ հուշարձան, տեղական նշանակության) մեկնարկել են խոշորաչափ քիվերի տեղադրման և զանգակատան վերականգնման աշխատանքները, Սրվեղ վանական համալիրում (պետ. ցուցիչ՝ 10.9.5.1, հանրապետական նշանակության) իրականացվում են կարալցման աշխատանքներ: Հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող, ինչպես նաև շինարարական աշխատանքներ կատարող կազմակերպությունների հետ տեղում քննարկվել են մասնագիտական լուծումների և մոտեցումների հետ կապված ...
Մանրամասն |
|
22.07.25
Մեկնարկել են փողոցների գծանշման և ճանապարհային երթևեկության նշանների տեղադրման պլանային աշխատանքները
|
Իջևան խոշորացված համայնքում մեկնարկել են փողոցների գծանշման և ճանապարհային երթևեկության նշանների տեղադրման պլանային աշխատանքները։Այս տարի կգծանշվեն նաև վերջերս հիմնանորոգված Թուխիկյան և Այգեստան փողոցները, Ասլանյան փողոցի մի հատվածը։
|
|
15.07.25
Տեղի ունեցավ «ՆԻԿԱՐՄ» ՖԱ հիմնադրման 25֊ամյակին նվիրված մինի ֆուտբոլի մրցաշար
|
Տեղի ունեցավ «ՆԻԿԱՐՄ» ՖԱ հիմնադրման 25֊ամյակին նվիրված մինի ֆուտբոլի մրցաշար:Մրցաշարի հաղթող «ՆԻԿԱՐՄ֊02» թիմին գավաթով պարգևատրեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։Ֆուտբոլի զարգացման և մասայականացման գործում ունեցած ավանդի համար Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի անունից, ակումբի հիմնադիրներ Արմեն Խաչատրյանին և Նիկոլայ Հովակիմյանին հանձնվեցին շնորհակալագրեր և հուշանվերներ։
|
|
05.07.25
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ
|
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: 1995թ.֊ին, ընդունելով ՀՀ հիմնական օրենքը, մեր ժողովուրդն արտահայտեց քաղաքակիրթ աշխարհի հետ մեր երկրի ինտեգրման և ժողովրդավարական արժեքների արմատավորման հաստատակամությունն ու վճռականությունը: Մեր Սահմանադրության կարևոր առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է, որին չենք կարող հասնել առանց օրենքի գերակայության և սահմանադրական իրավունքների անվերապահ հարգման:Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն մեր ժողովրդին:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |