Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 286
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մրցույթ
2025,Հոկտեմբեր 3 - 17
ԱՃՈՒՐԴ
2025,Հոկտեմբեր 2 - Նոյեմբեր 3
ԱՃՈՒՐԴ
2025,Սեպտեմբեր 24 - Հոկտեմբեր 24
ՄՐՑՈՒՅԹ
2025,Սեպտեմբեր 19 - Հոկտեմբեր 7
ՄՐՑՈՒՅԹ
2025,Սեպտեմբեր 17 - Հոկտեմբեր 17

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Մրցույթ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լինա Թիրաբյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
03/10/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
17/10/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանը հայտարարում է Իջևանի համայնքապետարանի  աշխատակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի առաջատար մասնագետի /ծածկագիր 3.1-12/, ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 2-րդ կարգի մասնագետի /ծածկագիր 3.3-9, աշխատավայրը՝ Ակնաղբյուր բնակավայր / թափուր պաշտոնները զբաղեցնելու մրցույթ:

1. աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի առաջատար մասնագետը /ծածկագիր 3.1-12/

Կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով: Ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը: Բաժնի պետի  համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների  սահմաններում, նախապատրաստում է և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ: Իրականացնում է քաղաքացինների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին: Սոցիալական աջակցության պետական ծրագրերի հասցեականության մեծացման նպատակով, իր իրավասությունների սահմաններում , միջոցներ է ձեռնարկում սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքերին հայտնաբերելու ուղղությամբ ու աջակցում է նրանց: Ուսումնասիրում է սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած անձանց /ընտանիքների/ սոցիալական և նյութական պայմանները, ըստ անհրաժեշտության կատարելով տնային այցելություններ: Մասնակցում է համայնքի սոցիալական կարիքների  գնահատման, սոցիալական աջակցության համայնքային ծրագրի մշամկան և իրականացման աշխատանքներին: Մանակցում  է համայնքի սոցիալական կարիքների գնահատման, սոցիալական աջակցության համայնքային ծրագրի մշակման և իրականացման աշխատանքներին: Իրականացնում  է երեխաների իրավունքների և շահերի պաշպանություն, բացահայտում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, զբաղվում նրանց խնամքի և օգնության կազմակերպման հարցերով,կատարում մշտադիտարկում: Ուսումնասիրում և քննարկման է ներկայացնում ընտանիքի, կանանաց և երեխաների, ինչպես նաև համայնքում կանանաց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների վերաբերյալ հիմնախնդիրները: Կյանքի դժվարին  իրավիճակում գտնվող երեխաների և կանանց հարցերով համագործակցում  է սոցիալական աջակցության տարածքային գործակալության, հանրակրթական , երեխաների խնամաք և կանանց պաշպանություն իրականացնող հաստատությունների հետ: Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով  սահմանված այլ լիազորություններ:

2. ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 2-րդ կարգի մասնագետը /ծածկագիր 3.3-9/

Կատարում է բաժնի պետի  հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով:  Բաժնի պետի  համաձայնությամբ կամ հանձնարարությամբ  մասնակցում է  համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում , իր լիազորությունների սահմաններում , նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ: Իրականացնում է վարչական բնակավայրի գույքահարկի, հողի հարկի բազաների վարման , համայնքի գույքի հաշվառման աշխատանքները: Տրամադրում է տեղեկատվություն հարկային պարտավորությունների և այլ վարչական ծառայությունների վերաբերյալ:

Նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է առնվազն միջնակարգ կրթություն:«Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության  և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքների անհրաժեշտ իմացության, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցերով աշխատելու ունակություն:

Մրցույթին մասնակցելու համար իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք / այսուհետ՝ քաղաքացիներ/:

Դիմող քաղաքացիները աշխատակազմ պետք է ներկայացնեն  հետևյալ փաստաթղթերը՝

● դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,

● հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. փետրվարի 15–ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
● հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

● կրթությունը հաստատող փաաստաթղթի / ատեստատ, դիպլոմ/, պատճենը՝ բնօրինակի հետ միասին,

● արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր  զորոկոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

● մեկ լուսանկար՝ 3x4 չափսի,

● անձնագրի պատճենը

Մրցույթը կանցկացվի 2025թ., նոյեմբերի 4 -ին  , ժամը 11:00 –ին , Իջևանի «Վերնատուն» ՓԲԸ -ի շենքում /նիստերի դահլիճում/:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ, ներկայացնելով անձնագիր:

Քաղաքացին մրցույթին ներկայանում է անձնագրի, կրթությունը հաստատող փաստաթղթի / ատեստատի, դիպլոմի/, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00- ից մինչև 17:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետը   հոկտեմերի 17-ին ,  ժամը 18:00 :

 Մրցույթին մասնակցել  ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին  և հարցաշարին ծանոթանալու  համար կարող են դիմել Իջևանի համայնքապետարան / հասցե՝ Երևանյան 6, հեռախոս՝ 0600800097/ և ՀՀ Տավուշի մարզպետարան /հասցե՝ ք. Իջևան Սահմանադրության 1, հեռախոս՝ 026341697/:

Բոլորը
Իջևան
Ավագանու նիստ
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner