Իջևան համայնքի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0,27921հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասը համայնքին է փոխանցվել, որպես գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր /ծածկագիր 11-001-0249-0023/:
Անհրաժեշտություն է առաջացել փոփոխել գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացված հողամասի գործառնական նշանակությունը և նրա նկատմամբ կատարել համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում: Հաշվի առնելով վերոգրյալը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշմամբ, Իջևան համայնքին փոխանցված՝ գյուղատնտեսական նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0249-0023/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 0,27921հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2. Իջևան համայնքի վարչական սահմաններում առանձնացված 0,27921հա մակերեսով հողամասը դասել՝ գյուղատնտեսական նշանակության վարելահող /4-րդ կարգի անջրդի/ գործառնական նշանակության հողերի շարքի:
3.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիսպասարկման գրասենյակ, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացված 0,27921հա մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով /ծածկագիր 11-001-0249-0023/: