Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 ապրիլի 2021 թ.

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0,27921ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Իջևան  համայնքի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0,27921հա մակերեսով հողամաս:  Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասը համայնքին է փոխանցվել, որպես  գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր  /ծածկագիր 11-001-0249-0023/:                                                                                                                     

Անհրաժեշտություն է առաջացել փոփոխել գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացված հողամասի գործառնական նշանակությունը և նրա նկատմամբ կատարել համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում:

    Հաշվի  առնելով  վերոգրյալը.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

 

1.ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշմամբ,  Իջևան համայնքին  փոխանցված՝ գյուղատնտեսական նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0249-0023/, գյուղատնտեսական գործունեության  նպատակով առանձնացնել 0,27921հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

   2. Իջևան համայնքի վարչական սահմաններում առանձնացված 0,27921հա մակերեսով հողամասը դասել՝ գյուղատնտեսական նշանակության վարելահող /4-րդ կարգի անջրդի/ գործառնական նշանակության հողերի շարքի:

 3.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիսպասարկման գրասենյակ, Իջևան  քաղաքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացված 0,27921հա մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով /ծածկագիր 11-001-0249-0023/: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner