Իջևան համայնքի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 6,0քմ մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասը համայնքին է փոխանցվել, որպես գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր /ծածկագիր 11-001-0222-0003/: Անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացված հողամասի նկատմամբ կատարել համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշմամբ, Իջևան համայնքին փոխանցված՝ գյուղատնտեսական նշանակության այլ հող գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0222-0003/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 6,0քմ մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Իջևան համայնքի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացված 6,0քմ մակերեսով հողամասը դասել գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքերի /4-րդ կարգի անջրդի/ շարքին /ծածկագիր 11-001-0222-0003/:
3.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացված 6,0քմ մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով /ծածկագիր 11-001-0222-0003/: