Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 139
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 սեպտեմբերի 2019 թ.

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 6,0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան  համայնքի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 6,0քմ մակերեսով հողամաս:  Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասը համայնքին է փոխանցվել, որպես  գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր  /ծածկագիր 11-001-0222-0003/:                                                                                                                      

Անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացված հողամասի նկատմամբ կատարել համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում:

    Հաշվի  առնելով  վերոգրյալը

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

 

 

1.ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշմամբ,  Իջևան համայնքին  փոխանցված՝ գյուղատնտեսական նշանակության այլ հող գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0222-0003/, գյուղատնտեսական գործունեության  նպատակով առանձնացնել 6,0քմ մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

2.Իջևան  համայնքի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացված 6,0քմ մակերեսով հողամասը դասել գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքերի շարքին /ծածկագիր 11-001-0222-0003/:

3.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ, Իջևան  քաղաքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացված 6,0քմ մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով /ծածկագիր 11-001-0222-0003/:                                                     

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արամ Մելիքսեթյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner