Այսօր: Շաբաթ, 1 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 202
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 489
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, +37460800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 սեպտեմբերի 2019 թվականի N 489

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 6,0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 6,0քմ մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասը համայնքին է փոխանցվել, որպես գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր /ծածկագիր 11-001-0222-0003/: Անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացված հողամասի նկատմամբ կատարել համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում:

Հաշվի առնելով վերոգրյալը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշմամբ, Իջևան համայնքին փոխանցված՝ գյուղատնտեսական նշանակության այլ հող գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0222-0003/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 6,0քմ մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

2.Իջևան համայնքի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացված 6,0քմ մակերեսով հողամասը դասել գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքերի /4-րդ կարգի անջրդի/ շարքին  /ծածկագիր 11-001-0222-0003/:

3.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացված 6,0քմ մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով /ծածկագիր 11-001-0222-0003/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner