Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 111
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2019 թվականի N 111

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 8/38 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 38,07ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԳԱՐԻԿ ԳԱԳԻԿԻ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան քաղաքի Անկախության փողոցի, թիվ 8/38 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 38,07քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Գարիկ Գագիկի Մկրտումյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 96,55քմ ընդհանուր արտաքին մակերեսով ինքնակամ բնակելի տուն շինությունը, որի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 70,8քմ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ 08022019-11-0025/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 96,55քմ ընդհանուր արտաքին մակերեսով ինքնակամ շինությունը, իր զբաղեցրած 38,07քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած Գարիկ Գագիկի Մկրտումյանին: Շինության զբաղեցրած 38,07քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 96,55քմ ընդհանուր արտաքին մակերեսով ինքնակամ շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 35 կետի ա/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած Գարիկ Գագիկի Մկրտումյանին գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Իջևան քաղաքի, Անկախության փողոցի, թիվ 8/38 հասցեում գտնվող 38,07քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 1914 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 72866 /յոթանասուներկու հազար ութ հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 96,55քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տան շինությունը՝ 1քմ 5100 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 492405 /չորս հարյուր ինսուներկու հազար չորս հարյուր հինգ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner