Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 փետրվարի 2019 թ.

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 8/38 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 38,07ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԳԱՐԻԿ ԳԱԳԻԿԻ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Իջևան քաղաքի Անկախության փողոցի, թիվ   8/38   հասցեում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող  38,07քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Գարիկ Գագիկի Մկրտումյանի  կողմից ինքնակամ կերպով կառուցված   96,55քմ ընդհանուր արտաքին մակերեսով ինքնակամ բնակելի տուն  շինությունը, որի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 70,8քմ  ճանաչվել է  օրինական  համայնքային  սեփականություն  /վկայական  թիվ 08022019-11-0025/:

    Անհրաժեշտություն է  առաջացել   օրինական  համայնքային  սեփականություն  հանդիսացող 96,55քմ ընդհանուր արտաքին մակերեսով ինքնակամ   շինությունը,  իր  զբաղեցրած 38,07քմ մակերես  հողամասով  վաճառել  կառույցն  իրականացրած Գարիկ Գագիկի Մկրտումյանին:                                              

    Շինության զբաղեցրած 38,07քմ մակերեսով հողամասը և  ինքնակամ  կերպով  կառուցված 96,55քմ ընդհանուր արտաքին մակերեսով ինքնակամ  շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,  չեն  դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված  հողամասերի  շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն  առաջացնում  սերվիտուտ:

  Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման 4-րդ հոդվածի, թիվ 35  կետի ա/ ենթակետի,  ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի    պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.                                                                                                                  

1.Վաճառել կառույցն իրականացրած Գարիկ Գագիկի Մկրտումյանին գնման  նախապատվության  իրավունքով  /ուղղակի  վաճառք/,    Իջևան քաղաքի,   Անկախության փողոցի, թիվ   8/38  հասցեում գտնվող  38,07քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ   1914 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով   72866 /յոթանասուներկու  հազար  ութ  հարյուր վաթսունվեց/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  96,55քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տան շինությունը՝  1քմ  5100 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  492405 /չորս հարյուր ինսուներկու  հազար չորս հարյուր հինգ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անհայտ օգտատեր  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner