Իջևան համայնքի ավագանին նշում է, որ անհրաժեշտություն է առաջացել «Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկի, «Թիվ 8-րդ մանկապարտեզ» և «Թանգարան» ՀՈԱԿ-ների հաստիքացուցակներում կատարել փոփոխություն:
Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով "Տեղական ինքնակառավարման մասին'' ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով.
Իջևան համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն քաղաքապետի առաջարկությանը`
«Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկի հաստիքացուցակում կրճատել մասնագետի 1 հաստիքը և նախատեսել ավագ մասնագետի 1 հաստիք՝ 82700 ՀՀ դրամ դրույքաչափով, «Թանգարան» ՀՈԱԿ-ում նախատեսել պահակ 1 հաստիք՝ 72751 ՀՀ դրամ դրույքաչափով, մաքրուհի 0,5 հաստիք՝ 36.375 ՀՀ դրամ դրույքաչափով, «Վերնատուն» ՓԲԸ-ի 0,5 հաստիքը կրճատել և նախատեսել 1 հաստիք՝ 72751 ՀՀ դրամ դրույքաչափով,
«Թիվ 8-րդ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում նախատեսել սոց. մանկավարժի 0,5 հաստիք՝ 36.375 ՀՀ դրամ դրույքաչափով: