Այսօր: Կիրակի, 18 Ապրիլի 2021թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 11
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 11


Զեկ. ՎԱՐԱԶԴԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱՐԿԻ ԵՎ «ԹԻՎ 8-ՐԴ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԹԱՆԳԱՐԱՆ» ՀՈԱԿ-ՆԵՐԻ ԵՎ «ՎԵՐՆԱՏՈՒՆ» ՓԲԸ-Ի ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ավագանին նշում է, որ  անհրաժեշտություն է առաջացել «Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկի, «Թիվ 8-րդ մանկապարտեզ» և «Թանգարան»  ՀՈԱԿ-ների հաստիքացուցակներում  կատարել փոփոխություն:

Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով "Տեղական ինքնակառավարման մասին'' ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով.

Իջևան համայնքի ավագանին որոշում է.

1.    Տալ հավանություն քաղաքապետի առաջարկությանը`

 «Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկի հաստիքացուցակում կրճատել մասնագետի 1 հաստիքը և նախատեսել ավագ մասնագետի 1 հաստիք՝ 82700 ՀՀ դրամ դրույքաչափով, «Թանգարան»  ՀՈԱԿ-ում նախատեսել պահակ 1 հաստիք՝ 72751 ՀՀ դրամ դրույքաչափով, մաքրուհի 0,5 հաստիք՝ 36.375 ՀՀ դրամ դրույքաչափով, «Վերնատուն» ՓԲԸ-ի 0,5 հաստիքը կրճատել և նախատեսել 1 հաստիք՝ 72751 ՀՀ դրամ դրույքաչափով,

«Թիվ 8-րդ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում նախատեսել սոց. մանկավարժի 0,5 հաստիք՝ 36.375 ՀՀ դրամ դրույքաչափով:

 
Կողմ (13)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԱԶԴԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner