Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 338
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2020 թվականի N 338

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՅԳԵՍՏԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 144/9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,337ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Ֆրոնտիկ Բլբուլյանը, որ համաձայն 05.10.2005թ. գյուղատնտեսական գործունեության նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին թիվ 1999 պայմանագրի, Տավուշի մարզի, Գանձաքար համայնքից գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելու նպատակով ձեռք է բերել 0,337հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վկայական թիվ 0091011, կադաստրային քարտեզում արտացոլած է 11-001-0144-0114 ծածկագրով/ նկատմամբ վարձակալության իրավունք, ուստի դիմել է հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու և սեփականության իրավունքով իրեն օտարելու խնդրանքով: Հողամասի նկատմամբ կատարվել է Իջևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում և տրվել է՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Այգեստան փողոց, թիվ 144/9 հասցեավորում, որպես բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողատեսք /վկայական թիվ 07092020-11-0013, ծածկագիր 11-001-0144-0114/: Քանի որ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Այգեստան փողոց, թիվ 144/9 հասցեով գրանցված 0,337հա մակերեսով հողամասից 0,04212հա մակերեսով մասը դասվում է ՀՀ ,,Հողային օրենսգրքով,, 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին, անհրաժեշտություն է առաջացել հողամասը բաժանել երկու առանձին միավորների, փոխել գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,, 97-րդ  հոդվածի  և  ՀՀ  կառավարության  29.122005թ.   թիվ  2387-Ն  և 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումների պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Իջևան  քաղաքի, Այգեստան փողոց, թիվ 144/9 հասցեում գտնվող,  համայնքային սեփականություն հանդիսացող 0,337հա մակերեսով հողամաս անշարժ գույքից /վկայական թիվ 07092020-11-0013, ծածկագիր 11-001-0144-0114/համապատասխանաբար առանձնացված 0,29488հա մակերեսով հողամաս  անշարժ գույք  միավորի հասցեն թողնել նույնը: Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Այգեստյան փողոցի, թիվ 144/9:

2.Իջևան քաղաքի Այգեստան փողոց, թիվ 144/9 հասցեում գտնվող,  համայնքային սեփականություն հանդիսացող՝ 0,29488հա մակերեսով հողամասը դասել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին /ծածկագիր 11-001-0144-0114/:

3. Իջևան  քաղաքի Այգեստան փողոց, թիվ 144/9 հասցեում գտնվող,  համայնքային սեփականություն հանդիսացող 0,337հա մակերեսով հողամաս անշարժ գույքից /վկայական թիվ 07092020-11-0013, ծածկագիր 11-001-0144-0114/ համապատասխանաբար առանձնացված 0,04212հա մակերեսով հողամաս  անշարժ գույք   միավորին   տալ  հետևյալ հասցեավորումը ՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Այգեստյան փողոցի, թիվ 144/10:

4.Իջևան քաղաքի Այգեստան փողոց, թիվ 144/10 հասցեում գտնվող,  համայնքային սեփականություն հանդիսացող՝ 0,04212հա մակերեսով հողամասը դասել բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողերի շարքին /ծածկագիր 11-001-0144-0114/:

5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner