Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 սեպտեմբերի 2020 թ.

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՅԳԵՍՏԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 144/9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,337ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

         Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Ֆրոնտիկ Բլբուլյանը, որ համաձայն 05.10.2005թ. գյուղատնտեսական գործունեության նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին թիվ 1999 պայմանագրի, Տավուշի մարզի, Գանձաքար համայնքից գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելու նպատակով ձեռք է բերել 0,337հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վկայական թիվ 0091011, կադաստրային քարտեզում արտացոլած է 11-001-0144-0114 ծածկագրով/ նկատմամբ վարձակալության իրավունք, ուստի դիմել է հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու և սեփականության իրավունքով իրեն օտարելու խնդրանքով:

Հողամասի նկատմամբ կատարվել է Իջևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում և տրվել է՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Այգեստան փողոց, թիվ 144/9 հասցեավորում, որպես բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողատեսք /վկայական թիվ 07092020-11-0012, ծածկագիր 11-001-0144-0114/:

Քանի որ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Այգեստան փողոց, թիվ 144/9 հասցեով գրանցված 0,337հա մակերեսով հողամասից 0,04212հա մակերեսով մասը դասվում է ՀՀ ,,Հողային օրենսգրքով,, 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին, անհրաժեշտություն է առաջացել հողամասը բաժանել երկու առանձին միավորների, փոխել գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:

      Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,, 97-րդ  հոդվածի  և  ՀՀ  կառավարության  29.122005թ.   թիվ  2387-Ն  և 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումների պահանջներով.

   ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

 

1.     Իջևան  քաղաքի, Այգեստան փողոց, թիվ 144/9 հասցեում գտնվող,  համայնքային սեփականություն հանդիսացող 0,337հա մակերեսով հողամաս անշարժ գույքից /վկայական թիվ 07092020-11-0012, ծածկագիր 11-001-0144-0114/համապատասխանաբար առանձնացված 0,29488հա մակերեսով հողամաս  անշարժ գույք  միավորի    հասցեն թողնել նույնը:

Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Այգեստյան փողոցի, թիվ 144/9:

2.Իջևան քաղաքի Այգեստան փողոց, թիվ 144/9 հասցեում գտնվող,  համայնքային սեփականություն հանդիսացող՝ 0,29488հա մակերեսով հողամասը դասել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին /ծածկագիր 11-001-0144-0114/:

  3. Իջևան  քաղաքի Այգեստան փողոց, թիվ 144/9 հասցեում գտնվող,  համայնքային սեփականություն հանդիսացող 0,337հա մակերեսով հողամաս անշարժ գույքից /վկայական թիվ 07092020-11-0012, ծածկագիր 11-001-0144-0114/                                                                                    համապատասխանաբար առանձնացված 0,04212հա մակերեսով հողամաս  անշարժ գույք   միավորին   տալ  հետևյալ հասցեավորումը ՝  

     Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Այգեստյան փողոցի, թիվ 144/10:

4.Իջևան քաղաքի Այգեստան փողոց, թիվ 144/10 հասցեում գտնվող,  համայնքային սեփականություն հանդիսացող՝ 0,04212հա  մակերեսով հողամասը դասել բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողերի շարքին /ծածկագիր 11-001-0144-0114/:

 

  5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արամ Մելիքսեթյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner