Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 112
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2019 թվականի N 112

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՅԻՍԻ 28-Ի ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 41/80 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 34,2ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՌԱԴԻԿ ՌԱԶՄԻԿԻ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան քաղաքի Մայիսի 28-ի փողոցի, թիվ 41/80 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 34,2քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Ռադիկ Ռազմիկի Մեհրաբյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 34,2քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 30,45քմ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ 08022019-11-0024/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 34,2քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունը, իր զբաղեցրած 34,2քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած Ռադիկ Ռազմիկի Մեհրաբյանին: Շինության զբաղեցրած 34,2քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 34,2քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ: Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 35 կետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել /ուղղակի վաճառք/ կառույցն իրականացրած Ռադիկ Ռազմիկի Մեհրաբյանին Իջևան քաղաքի, Մայիսի 28-ի փողոցի, թիվ 41/80 հասցեում գտնվող 34,2քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 1914 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 65459/վաթսունհինգ հազար չորս հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 34,2քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը՝ 1քմ 1700 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 58140 /հիսունութ հազար մեկ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner