Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 փետրվարի 2019 թ.

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՅԻՍԻ 28-Ի ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 41/80 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 34,2ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՌԱԴԻԿ ՌԱԶՄԻԿԻ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Իջևան քաղաքի Մայիսի 28-ի փողոցի, թիվ 41/80  հասցեում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող  34,2քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Ռադիկ Ռազմիկի Մեհրաբյանի  կողմից ինքնակամ կերպով կառուցված   34,2քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի  շինությունը, որի  ներքին մակերեսը կազմում է 30,45քմ  ճանաչվել է  օրինական  համայնքային  սեփականություն  /վկայական  թիվ 08022019-11-0024/:

    Անհրաժեշտություն է  առաջացել   օրինական  համայնքային  սեփականություն  հանդիսացող 34,2քմ  արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի  շինությունը,  իր  զբաղեցրած 34,2քմ մակերես  հողամասով  վաճառել  կառույցն  իրականացրած Ռադիկ Ռազմիկի Մեհրաբյանին:                                              

    Շինության զբաղեցրած 34,2քմ մակերեսով հողամասը և  ինքնակամ  կերպով  կառուցված 34,2քմ  արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,  չեն  դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված  հողամասերի  շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն  առաջացնում  սերվիտուտ:

  Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման 4-րդ հոդվածի, թիվ 35  կետի,  ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի    պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

   1.Վաճառել  /ուղղակի  վաճառք/ կառույցն իրականացրած Ռադիկ Ռազմիկի Մեհրաբյանին  Իջևան քաղաքի,   Ազատամարտիկների փողոցի, թիվ   8/95 հասցեում գտնվող   34,2քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ   1914 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  65459/վաթսունհինգ հազար  չորս հարյուր հիսունինը/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  34,2քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը՝  1քմ  1700 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 58140 /հիսունութ  հազար մեկ  հարյուր քառասուն/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անհայտ օգտատեր  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner