Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 587
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2019 թվականի N 587

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԱՐՑԱԽՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 58 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 2000,0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան քաղաքի Արցախյան փողոցի, թիվ 58 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով, քաղաքացի՝ Գրիգոր Սաշիկի Դավթյանին պատկանող 2000,0քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 30102018-11-0018, ծածկագիր 11-001-0224-0049/ ինքնակամ կերպով հաշվառվել է ինքնակամ կերպով կառուցված 182,4քմ ընդհանուր արտաքին մակերեսով արտադրամասի շինությունը, որի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 167,2քմ, իսկ 2019թ. ինքնակամ կառուցվել է 40,86քմ ընդհանուր արտաքին մակերեսով պարիսպ, ուստի քաղաքացին դիմել է ինքնակամ կերպով կառուցված 182,4քմ ընդհանուր արտաքին մակերեսով արտադրամասի շինության գործառնական նշանակությունը փոխելու և շինությունների իրավական կարգավիճակը որոշելու խնդրանքով: Ինքնակամ կերպով կառուցված 182,4քմ և 40,86քմ արտաքին մակերեսով շինությունները չեն խոչընդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. 912-Ն որոշման թիվ 18 կետի, բ/ ենթակետի, 02.02.2002թ. թիվ 88 որոշման և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Ճանաչել օրինական Իջևան քաղաքի Արցախյան փողոցի, թիվ 58 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով, քաղաքացի՝ Գրիգոր Սաշիկի Դավթյանին պատկանող 2000,0քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 30102018-11-0018, ծածկագիր 11-001-0224-0049/ ինքնակամ կերպով կառուցված 182,4քմ և 40,86քմ արտաքին մակերեսով շինությունները, որոնց ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 208,6քմ:

2.Իջևան քաղաքի Արցախյան փողոցի, թիվ 58 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի՝ Գրիգոր Սաշիկի Դավթյանին պատկանող 2000,0քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 30102018-11-0018, ծածկագիր 11-001-0224-0049/ կառուցված 182,4քմ արտաքին մակերեսով շինությունը համարել՝ առևտրի սրահ, իսկ 40,86քմ արտաքին մակերեսով շինությունը՝ պարիսպ /հասարակական գործառնական նշանակության շինություններ/:

3.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 17.04.2003թ. թիվ 470-Ն որոշմամբ, Իջևան քաղաքի Արցախյան փողոցի, թիվ 58 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով, քաղաքացի՝ Գրիգոր Սաշիկի Դավթյանին պատկանող 2000,0քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 30102018-11-0018, ծածկագիր 11-001-0224-0049/ ինքնակամ կերպով կառուցված 223,26քմ ընդհանուր արտաքին մակերեսով շինությունները /182,4քմ ընդհանուր արտաքին մակերեսով առևտրի սրահ և 40,86քմ ընդհանուր արտաքին մակերեսով պարիսպ/ գտնվում են ՀՀ տարածագնահատման գոտիականության 10-րդ գոտում՝ պարտավորեցնել քաղաքացի՝ Գրիգոր Սաշիկի Դավթյանին,Իջևանի քաղաքապետարանի հաշվարկային հաշվին մուծել, 1քմ 2600 ՀՀ դրամ վճարի չափով՝ 223,26քմ ընդհանուր արտաքին մակերեսով շինությունների /182,4քմ ընդհանուր արտաքին մակերեսով առևտրի սրահ և 40,86քմ ընդհանուր արտաքին մակերեսով պարիսպ/ դիմաց՝ 580476 /հինգ հարյուր ութանասուն հազար չորս հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner