Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 նոյեմբերի 2019 թ.

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԱՐՑԱԽՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 58 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 2000,0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան քաղաքի Արցախյան փողոցի, թիվ 58 հասցեում գտնվող և  սեփականության իրավունքով, քաղաքացի՝ Գրիգոր Սաշիկի Դավթյանին պատկանող 2000,0քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 30102018-11-0018, ծածկագիր 11-001-0224-0049/ ինքնակամ կերպով հաշվառվել է ինքնակամ կերպով կառուցված 182,4քմ ընդհանուր արտաքին մակերեսով արտադրամասի շինությունը, որի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 167,2քմ, իսկ 2019թ.  ինքնակամ կառուցվել է 40,86քմ ընդհանուր արտաքին մակերեսով պարիսպ, ուստի քաղաքացին դիմել է ինքնակամ կերպով կառուցված 182,4քմ ընդհանուր արտաքին մակերեսով արտադրամասի շինության գործառնական նշանակությունը փոխելու և շինությունների իրավական կարգավիճակը որոշելու խնդրանքով:                                                    

    Ինքնակամ կերպով կառուցված 182,4քմ և 40,86քմ արտաքին մակերեսով շինությունները չեն խոչընդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և քաղաքաշինական խորհրդի   դրական  եզրակացությունը և  ղեկավարվելով  ՀՀ կառավարության 18.05.2006թ. 912-Ն որոշման թիվ 18 կետի, բ/ ենթակետի, 02.02.2002թ. թիվ 88 որոշման և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ                                                                                

 

  1.Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Արցախյան փողոցի,  թիվ 58     հասցեում գտնվող և սեփականության իրավունքով, քաղաքացի՝ Գրիգոր Սաշիկի Դավթյանին պատկանող 2000,0քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 30102018-11-0018, ծածկագիր 11-001-0224-0049/ ինքնակամ կերպով կառուցված 182,4քմ և 40,86քմ արտաքին մակերեսով  շինությունները, որոնց  ընդհանուր ներքին  մակերեսը  կազմում է 208,6քմ:

2.Իջևան քաղաքի Արցախյան փողոցի,  թիվ 58 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի՝ Գրիգոր Սաշիկի Դավթյանին պատկանող 2000,0քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 30102018-11-0018, ծածկագիր 11-001-0224-0049/ կառուցված 182,4քմ արտաքին մակերեսով շինությունը համարել՝ առևտրի սրահ, իսկ 40,86քմ արտաքին մակերեսով շինությունը՝ պարիսպ /հասարակական գործառնական նշանակության շինություններ/:

3.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 17.04.2003թ. թիվ 470-Ն որոշմամբ, Իջևան քաղաքի Արցախյան փողոցի, թիվ 58  հասցեում գտնվող և սեփականության իրավունքով, քաղաքացի՝ Գրիգոր Սաշիկի Դավթյանին պատկանող 2000,0քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 30102018-11-0018, ծածկագիր 11-001-0224-0049/ ինքնակամ կերպով կառուցված 223,26քմ ընդհանուր արտաքին մակերեսով շինությունները /182,4քմ ընդհանուր արտաքին մակերեսով առևտրի սրահ և 40,86քմ ընդհանուր արտաքին մակերեսով պարիսպ/ գտնվում են ՀՀ տարածագնահատման գոտիականության 10-րդ գոտում՝ պարտավորեցնել քաղաքացի՝ Գրիգոր Սաշիկի Դավթյանին,Իջևանի քաղաքապետարանի հաշվարկային հաշվին մուծել, 1քմ 2600 ՀՀ դրամ վճարի չափով՝ 223,26քմ ընդհանուր արտաքին մակերեսով շինությունների /182,4քմ ընդհանուր արտաքին մակերեսով առևտրի սրահ և 40,86քմ ընդհանուր արտաքին մակերեսով պարիսպ/ դիմաց՝ 580476 /հինգ հարյուր ութանասուն հազար չորս հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ:

 Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արամ Մելիքսեթյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner