Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 50
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 փետրվարի 2020 թվականի N 50

24.01.2020Թ. ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 20 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.01.2020թ Իջևան համայնքի ղեկավարի ,,Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի, 6-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում գտնվող տնատիրության կողմից փաստացի տիրապետվող 1449,59քմ մակերեսով հողամասի և շինությունների իրավական կարգավիճակի և հասցեավորում տալու մասին,, թիվ 20 որոշման մեջ չափագրման տվյալների փոփոխության պատճառով առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. 24.01.2020թ Իջևան համայնքի ղեկավարի ,,Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի, 6-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում գտնվող տնատիրության կողմից փաստացի տիրապետվող 1449,59քմ մակերեսով հողամասի և շինությունների իրավական կարգավիճակի և հասցեավորում տալու մասին,, թիվ 20 որոշումը կարդալ՝

,,ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ, 6-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 1099,5ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Երանիկ Եսայինի Անտոնյանը՝ ծնված 21.09.1939թ., որ 15.01.2020թ. կազմված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի, Իջևանի քաղաքի Բլբուլյան փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում ձեռք է բերել բնակելի տուն իր հողամասով, որի օրինական մակերեսը, ըստ 24.01.1991թ. տրված անհատական բնակելի տան տեխնիկական անձնագրի կազմում է 1200,0քմ: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.11.2012թ. թիվ ՏԴ-0285/02/12 վճռի համաձայն քաղաքացի՝ Ռոզա Յուրիկի Անտոնյանը սեփականության իրավունքով ձեռք է բերել նշված հասցեում գտնվող բնակելի տան մեկ երրորդ մասը, իսկ բնակելի տան կառուցման և սպասարկման նպատակով՝ օրինական 1200,0քմ մակերեսով հողամասի մեկ երրորդ մասը, այսինքն օրինական 400,0քմ հողամաս և ստացել է պետական գրանցում՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Թուխիկյան փողոց, թիվ 1/1 հասցեով, ուստի քաղաքացի՝ Երանիկ Եսայինի Անտոնյանի պատկանող տնատիրության զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը կազմել է 800,0քմ: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1099,5քմ, ուստի դիմել է, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա և փաստացի իր տիրապետման տակ գտնվող օրինական 800,0քմ մակերեսով հողամասին կից, ավել օգտագործվող, սահմանազատված 299,5քմ մակերեսով, չկառուցապատված հողամասի և 1960թ. կառուցված 104,8քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 5,83քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 45,36քմ արտաքին մակերեսով ավտոտնակի իրավական կարգավիճակի որոշման և վերահասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-001-0114-0040/: Տնատիրությունում առկա է եղել 33,62քմ մակերեսով անասնագոմ, որը քանդվել է 1993թ.: Հաշվի առնելով վերոնշյալը և այն հանգամանքը, որ սահմանազատված 299,5քմ մակերեսով, չկառուցապատված հողամասը, 104,8քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 5,83քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբը, 45,36քմ արտաքին մակերեսով ավտոտնակը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Վերականգնել քաղաքացի՝ Երանիկ Եսայինի Անտոնյանի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Բլբուլյան փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում գտնվող 299,5քմ մակերեսով, սահմանազատված, չկառուցապատված հողամասի և 104,8քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 5,83քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 45,36քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ /ծածկագիր 11-001-0114-0040/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2.Իջևան քաղաքի Բլբուլյան փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում գտնվող, քաղաքացի՝ Երանիկ Եսայինի Անտոնյանին պատկանող 1099,5քմ մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասով շինություններին տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Թուխիկյան փողոց, թիվ 1:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner