Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 փետրվարի 2020 թ.

24.01.2020Թ. ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 20 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.01.2020թ   Իջևան համայնքի ղեկավարի ,,Իջևան  քաղաքի, Բլբուլյան փողոցի, 6-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում գտնվող տնատիրության կողմից փաստացի տիրապետվող 1449,59քմ մակերեսով հողամասի և շինությունների իրավական կարգավիճակի և հասցեավորում տալու մասին,, թիվ  20   որոշման մեջ չափագրման տվյալների փոփոխության պատճառով առաջացել է  փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

       Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

     1. 24.01.2020թ   Իջևան համայնքի ղեկավարի ,,Իջևան  քաղաքի, Բլբուլյան փողոցի, 6-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում գտնվող տնատիրության կողմից փաստացի տիրապետվող 1449,59քմ մակերեսով հողամասի և շինությունների իրավական կարգավիճակի և հասցեավորում տալու մասին,, թիվ  20 որոշումը   կարդալ՝

,,ԻՋԵՎԱՆ  ՔԱՂԱՔԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ  ՓՈՂՈՑԻ, 6-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ   ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 1099,5ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ    ՄԱՍԻՆ  

        Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Երանիկ Եսայինի Անտոնյանը՝ ծնված 21.09.1939թ., որ 15.01.2020թ. կազմված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի, Իջևանի քաղաքի Բլբուլյան փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում ձեռք է բերել բնակելի տուն իր հողամասով, որի օրինական մակերեսը, ըստ 24.01.1991թ. տրված անհատական բնակելի տան տեխնիկական անձնագրի կազմում է 1200,0քմ:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.11.2012թ. թիվ ՏԴ-0285/02/12 վճռի համաձայն քաղաքացի՝ Ռոզա Յուրիկի Անտոնյանը սեփականության իրավունքով ձեռք է բերել նշված հասցեում գտնվող բնակելի տան մեկ երրորդ մասը, իսկ բնակելի տան կառուցման և սպասարկման նպատակով՝ օրինական 1200,0քմ մակերեսով հողամասի մեկ երրորդ մասը, այսինքն օրինական 400,0քմ հողամաս և ստացել է պետական գրանցում՝ Տավուշի մարզ, քաղաք  Իջևան, Թուխիկյան փողոց,  թիվ 1/1 հասցեով,  ուստի  քաղաքացի՝ Երանիկ Եսայինի Անտոնյանի պատկանող տնատիրության զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը կազմել է 800,0քմ:

Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1099,5քմ,  ուստի դիմել է,  որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա և փաստացի իր տիրապետման տակ  գտնվող օրինական 800,0քմ մակերեսով հողամասին կից, ավել օգտագործվող, սահմանազատված 299,5քմ մակերեսով, չկառուցապատված հողամասի և 1960թ. կառուցված 104,8քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 5,83քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 45,36քմ արտաքին մակերեսով ավտոտնակի իրավական կարգավիճակի որոշման  և վերահասցեավորում տալու  խնդրանքով /ծածկագիր 11-001-0114-0040/:

 Տնատիրությունում առկա է եղել 33,62քմ մակերեսով անասնագոմ, որը քանդվել է 1993թ.:

 Հաշվի առնելով վերոնշյալը և այն հանգամանքը, որ սահմանազատված 299,5քմ մակերեսով, չկառուցապատված հողամասը, 104,8քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 5,83քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբը, 45,36քմ արտաքին մակերեսով ավտոտնակը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.

.

                                                                    ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

 1.Վերականգնել քաղաքացի՝ Երանիկ Եսայինի Անտոնյանի  սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Բլբուլյան փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում  գտնվող 299,5քմ մակերեսով, սահմանազատված, չկառուցապատված հողամասի և 104,8քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 5,83քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 45,36քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ  /ծածկագիր  11-001-0114-0040/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:                          

 2.Իջևան քաղաքի Բլբուլյան փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում  գտնվող, քաղաքացի՝ Երանիկ Եսայինի Անտոնյանին պատկանող 1099,5քմ մակերեսով  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասով շինություններին տալ  հետևյալ  հասցեավորումը՝

Տավուշի մարզ, քաղաք  Իջևան, Թուխիկյան փողոց,  թիվ 1:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner