<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ դեկտեմբերի 09-ին , ժամը 12.00 - ին ՀՀ Տավուշի մարզի Իջևանի քաղաքապետարանի շենքում տեղի կունենա շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ -ի կողմից նախատեսվող, «Լավ-Սար» ՍՊԸ-ի կողմից ք. Իջևան ՈՒսանողական փողոցի թիվ88 հասցեում կառուցվող հենապատի շինարարական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Իջևանի համայնքապետարանում, կամ պաշտոնական կայքում (http://www.ijevancity.am): Հեռ. 094002209