Այսօր: Շաբաթ, 12 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՃՈՒՐԴ
2025,Հուլիս 11 - Օգոստոս 12
ՄՐՑՈՒՅԹ
2025,Հուլիս 10 - Օգոստոս 11
ՄՐՑՈՒՅԹ
2025,Հուլիս 4 - Օգոստոս 5
Մրցույթ՝ Վազաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի
2025,Հունիս 20 - Հուլիս 25

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Արթուր Ճաղարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
24/08/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
24/09/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2021թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Իջևանի  համայնքապետարանում / հասցեն ք. Իջևան, Երևանյան 6/ անցկացնել ավտոմեքենայի կրկնաճուրդ-վաճառք:
Աճուրդի առարկա է հանդիսանում՝

  Լոտ 1. «Մերսեդես Ս500» մակնիշի 808 LL 70 պետհամարանիշի 2008թ. արտադրության թեթև մարդատար ավտոմեքենա: Մեքենայի մեկնարկային գինը 3392000 ՀՀ դրամ: Աճուրդի առարկա հանդիսացող ավտոմեքենան գտնվում է լավ վիճակում,  փոխանցման տուփը՝ ավտոմատ, անվասայլակները՝ գործարանային: Աճուրդի նախավճարի չափը սահմանվում է մեկնարկային գնի 50%-ի չափով, աճուրդային քայլի չափը սահմանվում է մեկնարկային գնի 5%-ի չափով: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդն սկսվելուց 30 րոպե առաջ: Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ ըստ առանձին լոտերի մասնակցության վճարի անդորագիր (որի չափը սահմանված է 25000 դրամ) և անձնագիր: Հայտերը ընդունվում են երկուշաբթիից- ուրբաթ ժամը 10:00-17:00-ն, ընդմիջում ՝ 13:00- 14:00-ն: Սակարկողը կարող է գինն ավելացնել աճուրդային քայլի չափից ոչ պակաս գումարով: Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը անմիջապես վերադարձվում է նրան, եթե հաղթել է նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ:

 Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:
Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձինք և աճուրդի մասնակից չհամարվող անձինք (դիտորդի կարգավիճակով):
    Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, աճուրդին ներկա գտնվելու համար, յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (25000 դրամ) մուտքի վճարի անդորագիր և անձնագիր:
Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է:
Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավելի է:
Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 2 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է օտարման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
Լոտի ուսումնասիրության համար կարող եք դիմել Իջևանի  համայնքապետարան աշխատանքային օրերին 16:00-18:00-ը։

ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Բոլորը
Իջևան
Ավագանու նիստ
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner