Հ Ա Յ Տ Ա Ր Ա ՐՈՒ Թ Յ ՈՒ Ն
Իջևանի քաղաքապետարանը հայտարարում է կառուցապատման նպատակով կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերի մրցույթ:
Լոտ-1 բնակավայրերի ընդհանուր օգտագործման, Անկախության փողոցի թիվ 17/85 հասցեում գտնվող, 90.86քմ, 1 քմ-ի մեկնարկային վարձավճարը 70 դրամ /ծածկագիր 11-001-0119-0163/:
Լոտ-2 բնակավայրերի ընդհանուր օգտագործման, Այգեստան փողոցի թիվ 144/12 հասցեում գտնվող, 1359.2քմ, 1 քմ-ի մեկնարկային վարձավճարը 30 դրամ /ծածկագիր 11-001-0144-0099/:
Մրցույթը կկայանա 2021թ. մայիսի 03-ին, Իջևանի համայնքապետարանի շենքում, ժամը 11:00-ին: Հայտերն ընդհունվում են մինչև 2021թ. ապրիլի 28-ը ժամը 18:00-ն: Հողատարածքներն ազատ են սերվիտուտից: Հողատարածքների հարևանությամբ գոյություն ունեն ավտոճանապարհներ, ջրատարներ, կոյուղիներ, էլեկտրահաղորդման գծեր և գազատարներ: Մասնակցության վճարը կազմում է 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ, նախավճարը մեկնարկային գնի 5%:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 0236-4-21-38 հեռախոսահամարով: