Հայտարարություն
Հարգելի իջևանցիներ, հայտնում ենք, որ Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցուչության աջակցությամբ  և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համագործակցությամբ ,,Առաքելություն Հայաստան,, ԲՀԿ-ն իրականացնում է ծրագիր, որի նպատակն է ՀՀ-ում բացահայտել ու գրանցել անձը հաստատող փաստաթուղթ չունեցող, քաղաքացիությունը կորցնելու և ապաքաղաքացիության վտանգի տակ գտնվող անձանց: Ծրագրի շրջանակներում տրամադրվում են բազմաթիվ ծառայություններ, այդ թվում՝ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրմանն օժանդակում, ըստ անհրաժեշտության պետական մարմիններում /նաև դատարանում/ ներկայացուցչության ապահովում և այլն:
   Կարող եք դիմել՝  ,,Առաքելություն Հայաստան,, ԲՀԿ /հեռ.091600288, կայքը www.mission.am/: