Այսօր: Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՃՈՒՐԴ
2025,Նոյեմբեր 12 - Դեկտեմբեր 12
ԱՃՈՒՐԴ
2025,Հոկտեմբեր 30 - Դեկտեմբեր 1
ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Հոկտեմբեր 15 - 2030,Հոկտեմբեր 15
ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Հոկտեմբեր 15 - 2030,Հոկտեմբեր 15

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.11.25 Համագործակցության նոր հեռանկարներ` Ռուսթավի և Իջևան համայնքների միջև
Ավստրիական զարգացման համագործակցության կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ժողովրդավարական զարգացում,ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում -Փուլ 2» անդրսահմանային համագործակցություն ծրագրի շրջանակներում՝նոյեմբերի 13-14-ը Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանի Հանրապետությունում։Իջևան և Ռուսթավի քաղաքների միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում քննարկվեցին նոր հեռանկարներ` որոնք միտված են բարեկամական կապերի ընդլայնմանը տուրիզմի և մշակույթի բնագավառներում:Ռուսթավիի քաղաքապետարանում տեղի ունեցած ընդունելությանը Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը պատրաստակամություն է հայտնել ... Մանրամասն
17.11.25 Արթուր Ճաղարյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ
Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիդ ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Ինձ համար ուրախալի է այն փաստը, որ դուք ակտիվ և միասնական ներգրավված եք ինչպես համայնքային, այնպես էլ համընդհանուր խնդիրների լուծման գործում։ Դուք եք այն ներուժը, որն ապահովում է պետության առաջադիմությունն ու հզորությունը։ Իջևանի համայնքապետարանը կարևորում է ուսանողների բարեկեցությունը և մշտապես քայլեր է ձեռնարկում այն բարելավելու ուղղությամբ։ Իջևան համայնքի ավագանու որոշմամբ՝ 2022 թվականին սահմանվել է «Իջևան»‎ կրթաթոշակը, որը տրամադրվում է բարձր առաջադիմություն ունեցող ԵՊՀ ԻՄ-ի ուսանողին։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող բոլոր ուսանողներին և մաղթում բարձր առաջադիմություն ... Մանրամասն
12.11.25 Ծառատունկ` Երևանյան փողոցում
Երևանյան փողոցում իրականացվել է ծառատունկ։ Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք խնամքով վերաբերվել նոր տնկված ծառերին։ Խոշոր եղջերավոր կենդանիներ պահող մեր համաքաղաքացիներին հորդորում ենք խուսափել անասուններին չսահմանված վայրերում արածեցնելուց։
11.11.25 Շնորհակալագրեր` «Մասնակցային բյուջետավորում 2025» ծրագրի քվեարկության փուլ անցած մասնակիցներին
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն այսօր հանդիպում է ունեցել «Մասնակցային բյուջետավորում 2025» ծրագրի քվեարկության փուլ անցած մասնակիցների հետ։Վերջիններս համայնքի ղեկավարի կողմից արժանացել են շնորհակալագրերի` ցուցաբերած հասարակական ակտիվության համար։ Արթուր Ճաղարյանն ընդգծել է համայնքային կյանքում հասարակության ներգրավվածության կարևորությունը, ինչի արդյունքում լուծում կստանա համայնքի կարևոր խնդիրներից մեկը։
10.11.25 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը՝ ՏԻՄ օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ:Հայաստանի Հանրապետությունում ՏԻՄ համակարգը ներդրվել է որպես կառավարման ժողովրդավարացման գործընթացի առաջին քայլ: Այս ընթացքում ՏԻՄ համակարգը մի շարք վերափոխումների է ենթարկվել՝ հասնելով համայնքների խոշորացման փուլին: Կենսական է տեղական ինքնակառավարման մարմինների դերը համայնքների զարգացման գործում, և նրանց ղեկավարների, ավագանիների, համայնքային ծառայողների արհեստավարժությունից, պատասխանատվության զգացումից և լիակատար նվիրումով աշխատելու պատրաստակամությունից է կախված համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավումը։ Վստահ եմ, որ Իջևան համայնքի ավագանին և համայնքապետարանի աշխատակազմը պատասխանատու աշխատանքով շարունակելու ... Մանրամասն
31.10.25 Հատուկ մրցանակ` Իջևանի համայնքապետարանի կողմից
Հոկտեմբերի 29-ին Իջևանի գինու-կոնյակի գործարանի նորաբաց հնագիտական թանգարանում տեղի ունեցավ «Տավուշի իմ տան հեքիաթը» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Մրցույթը նախաձեռնել էին «Արտակարգ Ալիք» տեղեկատվական ՀԿ-ն և Տավուշ Մեդիան՝ նպատակ ունենալով պահպանել և տարածել մեր տարածաշրջանի թանկարժեք բարբառը, ավանդույթներն ու պատմությունները։ Տավուշի մարզի դպրոցականները տարբեր ձևաչափերով ներկայացրել էին իրենց բնակավայրերի պատմությունը, բնությունն ու մարդկանց․ այս ամենը մայրենի բարբառով։ Իջևան համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Ղալթախչյանը մրցանակ է հանձնել մրցույթի մասնակից, Իջևանի թիվ 5 դպրոցի աշակերտ, 7-ամյա Անահիտ Թանանյանին՝ Իջևան քաղաքը լավագույնս ներկայացնելու ... Մանրամասն
22.10.25 Տեղի ունեցավ «Մասնակցային բյուջետավորում 2025» ծրագրի կառավարման հանձնաժողովի քվեարկության արդյունքների ամփոփման նիստ
Հանձնաժողովը որոշեց հաղթող ճանաչել «Մյասնիկյան փողոցի վերանորոգում» ծրագիրը և առաջարկել համայնքի ղեկավարին՝ հանձնարարել համապատասխան բաժիններին սկսել հաղթող ծրագրի իրականացման գործընթացը։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Իջևան
Ավագանու նիստ
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner