Այսօր: Երեքշաբթի, 25 Հունիսի 2019թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.06.19 ԿԱՅԱՑԱՎ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
      Ս/թ հունիսի 17-ին կայացավ Իջևան համայնքի ավագանու առաջին նիստը; Նիստը նախագահող Իջևան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը նշեց, որ թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 14-Ա որոշման համաձայն, 2019թ. փետրվարի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու անդամներ են ընտրվել՝Թաթուլ Աթաբեկյանը, Արգիշտի Ամիրխանյանը, Գրիգոր Դանիելյանը, Արա Իսրայելյանը, Արտակ Խաչատրյանը, Խաչատուր Համզյանը, Արսեն Հովակիմյանը, Վահան Ղազումյանը, Արման Ղալթախչյանը, Արման Մատինյանը, Մեսրոպ Մխիթարյանը, Սամվել Չիբուխչյանը, Վարդան Սարգսյանը, Ստեփան Սարհատյանը, Վահե Վարշամյանը;     Վ. Ղալումյանը ներկայացրեց նիստին ներկա ... Մանրամասն
24.06.19 Միջոցառումը միտված էր «Քույր-դպրոցների» միջև համագործակցության ամրապնդմանը
ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ընթանում է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխհամագործակցության՝ «Քույր-դպրոցներ» ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է մարզերի և մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների հետ կապի ակտիվացումը, փորձի փոխանակումը։ Ծրագրի շրջանակներում Իջևանի երաժշտական դպրոցը համագործակցում է Երևանի Գ․ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի հետ։ Երկու դպրոցների մասնակցությամբ Իջևանի երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում, կազմակերպվեցին վարպետաց դասեր։ Գ․ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի ներկայացուցիչները հագեցած հանդիպում ունեցան մարզկենտրոնում, որի ընթացքում կազմակերպվեցին նաև ճանաչողական այցելություններ։ ... Մանրամասն
19.06.19 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իջևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մասնաճյուղը կազմակերպել էր սեմինար մանկապարտեզների աշխատակիցների համար։ Մասնաճյուղի տնօրեն Ասյա Սարգսյանը դասընթացի համար մասնագետներ էր հրավիրել Երևանից։ Սեմինարի հիմնական նպատակը մեթոդական աջակցության ցուցաբերումն էր մանկապարտեզների տնօրեններին, դաստիարակներին, մեթոդիստներին, երաժշտության ուսուցիչներին։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կատարելագործեցին իրենց գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները։ Սեմինարին մասնակցում էին նաև Աչաջուր, Սևքար, Ազատամուտ և Գետահովիտ համայնքների մանկապարտեզների աշխատակիցները։

17.06.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ս/թ հունիսի և 23 և 24-ին Իջևան քաղաքում կկազմակերպվեն «Քաղաքացիական կրթություն երիտասարդների համար» թեմայով դասընթացներ։ Մասնակցել ցանկացողները կարող են  գրանցվել հետևյալ էլհասցեով՝  annmeliqsetian@gmail.com: 

Դասընթացները կազմակերպվում են  ԱՄՆ պետդեպարտամենտի կրթական և մշակութային բաժնի  FLEX  շրջանավարտների դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  Ամերիկյան խորհուրդների կողմից։ 

13.06.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2019թ. հունիսի 17-ին, ժամը 15:00-ին Իջևանի համայնքապետարանում հրավիրվում է համայնքի ավագանու արտահերթ նիստ:
Օրակարգում՝
1.Համայնքի ղեկավար Վ. Ղալումյանի ողջույնի խոսքը համայնքի ավագանու նորընտիր անդամներին:
2.Իջևան համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին:

13.06.19 Միջոցառումների շարք Իջևանի երաժշտական դպրոցում
Վերջին շաբաթվա ընթացքում Իջևանի երաժշտական դպրոցում միջոցառումների պակաս չի զգացվում։ Գրեթե ամեն օր տեղի են ունենում դասարանային համերգներ, որի ընթացքում ծնողները ծանոթանում են երեխաների երգեցողությանն ու երաժշտական կատարումներին։ Լիլիա Մնացականյանի Մայիսյան հաղթանակներին նվիրված համերգից հետո՝ Արմինե Արամյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել նաև միջոցառում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։ Դասատուներ Արմինե Մելիքբեկյանի, Անուշ Մելիքսեթյանի դասարանները նույնպես ելույթ ունեցան գեղեցիկ կատարումներով։ Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ նույնպես Իջևանի երաժշտական դպրոցը հանդիսատեսի համար անակնկալ ուներ։ Ուսումնական հաստատության հաշվետու համերգին դահլիճը հիացավ քառաձայն երգչախմբի երգեցողությամբ։ Աննախադեպ ... Մանրամասն
08.06.19 Շաբաթօրյակ Իջևանում

Շաբաթօրյակ կարելի է նախաձեռնել շաբաթվա բոլոր օրերին։ Բնությանը, ինչպես մարդկանց և կենդանիներին, որոշակի խնամք և հոգատարություն է անհրաժեշտ: Մեզնից յուրաքանչյուրը կարող է նպաստել շրջակա միջավայրի մաքրությանն ու պահպանությանը։ Մաքուր քաղաք ունենալու համար եկեք յուրաքանչյուրս լինենք սրտացավ ու հոգատար մեր շրջակայքի հանդեպ։

07.06.19 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի բնակիչներ,Իջևանի քաղաքապետարանը արձանագրել է, որ հասարակական նշանակության տարածքներում որոշ սեփականատերեր ինքնակամ կատարում են ծառահատումներ՝ մատնանշելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված իրենց իրավունքները։Ծառահատումներ չկատարալու՝ Իջևանի քաղաքապետարանի բազմաթիվ նախազգուշացումներից հետո սեփականատերերը դիմել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային բաժին։ Ի պատասխան տեսչական մարմինը նշել է, որ վերահսկողություն չի իրականացնում ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքներում առկա ծառերի հատման նկատմամբ։Առաջնորդվելով սեփականատիրոջ իրենց իրավունքներից՝ սեփականատերերը հատել են սոճի տեսակի ծառեր, որոնք խնամվել են տարիներ շարունակ։Իջևան ... Մանրամասն
07.06.19 ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Իջևանի քաղաքապետարանը շարունակելով համայնք-բնակչություն համագործակցությանն ուղղված իր ծրագրերը՝ երեկ ամփոփեց ևս մեկը, որի մեկնարկը կտրվի առաջիկայում։ Իջևան համայնքի խնդիրների լուծման գործում երիտասարդների ակտիվությունը բարձրացնելու, հասարակական նախաձեռնությունները խթանելու նպատակով՝ Իջևանի քաղաքապետարանն ավագանու 19.03.2019թ թիվ 26 որոշման հիման վրա հայտարարել էր 2 դրամաշնորհների մրցույթ, յուրաքանչյուրը՝ 100 000 դրամ բյուջեով:Դրամաշնորհին ներկայացվել էր ընդհանուր 7 հայտադիմում։ Քաղաքապետարանը կազմել էր հայտերն ուսումնասիող հանձնաժողով, որի կազմում ընդգրկված էին նաև ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը և հանձնաժողովի անդամները քվեարկությամբ ընտրեցին այն 2 ծրագրերը, որոնցով ... Մանրամասն
06.06.19 Հհաշվետու համերգ Իջևանի մշակույթի տանը
Իջևանի մշակույթի տանը մեծ շուքով կայացավ արվեստի դպրոցի պարային համույթի հաշվետու համերգը։ Ելույթ ունեցան ինչպես ավարտական, այնպես էլ 2-4 դասարանների սաները։Բազմաժանր և գեղեցիկ պարային կատարումները տրամադրող մթնոլորտ էին ստեղծել դահլիճում։ Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ հետևեց համույթի հայկական, վրացական, լատինո-ամերիկյան և ժամանակակից պարերին։Բեմում իրենց անդրանիկ ելույթն ունեցան նաև արվեստի դպրոցի նախապատրաստական խմբի փոքրիկները։ Նրանք առանձնացան ֆիզիկական կոփվածությամբ և պարարվեստի նկատմամբ առանձնահատակուկ վերաբերմունքով։Համույթի գեղարվեստական ղեկավար Ֆլորա Ասոյանը արժանացավ պատվոգրի՝ Իջևան համայքնում երեխաների գեղագիտական դաստիարակության, ազգային պարերի մասսայականացման գործում ունեցած մեծ ներդրման ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու նիստ 18.06.2018
Ավագանու նիստ 28.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner