Այսօր: Կիրակի, 26 Սեպտեմբերի 2021թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարություն
2021,Սեպտեմբեր 8 - Հոկտեմբեր 8
Հայտարարություն
2021,Սեպտեմբեր 8 - Հոկտեմբեր 8
Հայտարարություն
2021,Սեպտեմբեր 3 - Հոկտեմբեր 4
Հայտարարություն
2021,Սեպտեմբեր 3 - Հոկտեմբեր 4
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ
2021,Հունիս 28 - Սեպտեմբեր 28

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.09.21 Ուշադրություն
 X-Drive-ի եւ 4×4 Off Road-ի Իջեւանյան մրցարշավի օրակարգը ներկայացնում ենք ստորև
Սեպտեմբերի 25
09:00 - 13:00 - A դասի մրցույթ
13:00 - 16:00 - B դասի մրցույթ
16:00 - 19:00 - C դասի մրցույթ
20:00 - 23:00 - «Լավ էլի» խմբի համերգ, DJ
Սեպտեմբերի 26
10:00 - 13:00 - D դասի մրցույթ
14:00 – 16:00 – Մրցանակաբաշխություն, միջոցառման փակման
արարողություն
25.09.21 Իջևան համայնքի տարբեր հատվածներում տեղադրվել են նոր աղբամաններ
ՀԿԽԸ-ի կողմից Իջևան համայնքին նվիրաբերված աղբատարն արդեն շահագործվում է համայնքապետարանի կողմից,իսկ աղբամանները տեղադրվում են քաղաքի բանուկ հատվածներում:
Իջևանի համայնքապետարանը կրկին զգուշացնում է բնակիչներին` հետևել աղբահանության գրաֆիկին,փողոցում տեղադրված աղբամաններ չնետել այրվող կամ պայթուցիկ նյութեր:
25.09.21 Նոր, էներգախնայող լեդ լամպեր` Մետաղագործների փողոցում
 
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Մետաղագործների փողոցում տեղադրվել են նոր, լեդ տեսակի լամպեր: Ընդհանուր առմամբ նախատեսվում է փոխարինել թվով 40 լամպ, որից 26-ը արդեն իսկ տեղադրվել են:
Աշխատանքները ֆինանսավորել է Թաթուլ Ասիլյանը, որոնք կլինեն շարունակական:
25.09.21 Իջևան համայնքին նվիրաբերվեց նոր աղբահավաք մեքենա և 240 աղբաման
 Այսօր Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մասանորի Ֆակուշիմային և ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին: Հանդիպմանը ներկա էր նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:ՀԿԽԸ-ի կողմից իրականացվող <<Իջևան քաղաքում թափոնների կառավարման կարողությունները բարձրացնելու համար աղբահավաք մեքենայի և աղբամանների տրամադրման>> ծրագրի շրջանակներում` Իջևանին նվիրաբերվեց 1 աղբատար և 240 աղբաման:Ծրագիրն իրականացվել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ:Նվիրատվության համաձայնագիրը ստորագրեցին Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը և ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը:Արթուր Ճաղարյանը շնորհակալագրեր և հուշանվերներ ... Մանրամասն
21.09.21 Շնորհավո'ր տոնդ, Անկախ Հայաստան
 Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանի ուղերձը Անկախության օրվա առթիվՍիրելի' հայրենակիցներ,հայ ժողովրդի դարավոր երազանքը` անկախ Հայաստանի գոյությունը, արդեն 30-ամյա պատմություն ունի: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մենք բացեցինք հայոց պատմության այն նոր էջը, որն այսօր բոլորս միասին ենք գրում:Անցած երեք տասնամյակների ընթացքում մենք ունեցել ենք բազում փորձություններ ու դժվարություններ: Մենք տեսել ենք դաժան ու անողոք պատերազմներ, ունեցել ենք և' հաղթանակներ, և' ձախողումներ:Ես այսօր գլուխ եմ խոնարհում մեր այն հայորդիների առջև,ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն հայրենիքի: Ձեր սխրանքն անմահ է, իսկ մենք այդ սխրանքի շարունակողն ենք: Մենք գիտակցում ենք, առջևում հայկական պետականության ... Մանրամասն
21.09.21 Շնորհավո'ր տոնդ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ
 Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության 30-ամյակը: Տոնի առթիվ Իջևանում անցկացվեց քայլերթ դեպի Ազատամատիկների հրապարակ:Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և Իջևանի համայնքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանի ուղեկցությամբ քայլերթի մասնակիցները ծաղիկներ խորնարհեցին հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակին:Իջևանի համայնքապետարանը և N զորամասը կազմակերպել էին համատեղ միջոցառում,որի ընթացքում հնչեցին ելույթներ, իսկ պատերազմի մասնակից զինծառայողները ստացան շնորհակալագրեր:Միջոցառմանն իր օրհնությունն էր բերել Տեր Սեմեոն քահանա Առաքելյանը: Ելույթներով հանդես եկան N զորամասի հրամանատար Ղունգեն Վարժապետյանը,Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանը::Ներկաները ... Մանրամասն
17.09.21 ԺԱՆԵՏ ՄԱՐԴԻԳՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆ ՈՒՆԻ ՆՈՐ ԵՎ ԳՈՒՆԱԳԵՂ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ
 
 <<Focus on Children Now>> կազմակերպության օգնությամբ` Իջևանի <<Ժանետ Մարդիկյանի>> անվան մանկապարտեզի խաղահրապարակը համալրվել է նոր խաղասարքերով: Կազմակերպության հովանավարությամբ նաև կահավորվել է մանկապարտեզի 6 խմբասենյակ:
Այսօր բարերարները և FCN-ի ներկայացուցիչներն այցելել էին մանկապարտեզ` ծանոթանալու կատարված աշխատանքներին:
Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը շնորհակալագիր և հուշանվերներ հանձնեց Յարթունեան ընտանիքին` երախտիքի խոսքեր հղելով համագործակցության համար:
Հյուրերն այցելել են նաև թիվ 8 մանկապարտեզ:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու նիստ 18.06.2018
Ավագանու նիստ 28.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
(0263)42138
ijevancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner