31.12.20
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ
|
Սիրելի հայրենակիցներ, հաշված ժամերից ավարտին է մոտենում 2020 թվականը: Տարի, որը թերևս ծանր էր ու դժվարին` բոլորիս համար: Աշխարհում տարածված համավարակից անմասն չմնացինք մաև մենք,իսկ աշնանը մեզ պարտադրված պատերազմը` ցավոք ստիպեց ավելի ծանր կորուստներ կրել: Այսօր` ես ուզում եմ գլուխ խոնարհենք ինչպես մեր իջևանցի հերոսների,այնպես էլ նահատակված բոլոր հայորդիների առջև: Մեր խոնարհումը ձեզ և ձեր ընտանիքներին: Ես լիահույս եմ նաև, որ մոտ ապագայում մենք կտեսնենք նաև պատերազմի հետևանքով գերեվարված մեր եղբայրների վերադարձը: Սիրելի հայրենակիցներ, համոզված եմ, որ Նոր տարում մենք միասին ենք կերտելու և զարգացնելու մեր երազանքների երկիրը: Սիրելի իջևանցիներ, շնորհավորելով ...
Մանրամասն |
|
30.12.20
Դրամական պարգևներ` լավագույն մարզիկներին և մարզիչներին
|
Երեկ Իջևանի մարզադպրոցում տեղի ունեցավ համայնքապետարանի ամենամյա դարձած տարեվերջյան հանդիպումը` մարզիկներին և մարզիչներին խրախուսելու նպատակով: Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը շնորհավորեց մարզաշխարհի ներկայացուցիչներին` այս տարի գրանցած հաջողությունների և ձեռքբերումների համար: Հայկ Ղալումյանը և ավագանու մի շարք անդամներ դրամական պարգևներ հանձնեցին մարզադպրոցի կողմից ընտրված 10 լավագույն մարզիկներին և մարզիչներին: Խրախուսանքի արժանացան 2020թ-ին տարբեր առաջնություններում առաջատար տեղեր զբաղեցրած մարզիկները, ինչպես նաև Իջևանի <<ՆԻԿԱՐՄ>> ֆուտբոլային ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանը: Հայկ Ղալումյանը նաև ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության <<Բացառիկ ծառայությունների ...
Մանրամասն |
|
30.12.20
❗ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Սիրելի հայրենակիցներ, Իջևանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ ի հիշատակ մեր զոհերի,մեր նահատակված հերոսների` Իջևան քաղաքում նույնպես Ամանորին տոնական հանրային միջոցառումներ չեն անցկացվի, քաղաքն ամանորյա զարդարանք չի կրի: ❗Հորդորում ենք բնակիչներին այս օրերին զերծ մնալ նաև հրավառության կազմակերպումից: Իջևանի համայնքապետարան
|
|
28.12.20
Իջևանի երաժշտական դպրոցի սաները` միջազգային մրցույթի դափնեկիրներ
|
Այսօր` Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար` Հայկ Ղալումյանը և համայնքի ղեկավարի տեղակալ` Արթուր Ճաղարյանը հանդիպում են ունեցել երաժշտական դպրոցի սաների և աշխատակիցների հետ: Առիթը` վերջերս կայացած` ,,Արտ Մյուզիք,, միջազգային 11-րդ մրցույթ-փառատոնի հաղթող մասնակիցների պարգևատրումն էր: Փառատոնի մասնակիցները և նրանց դասատուները արժանացան ինչպես պատվոգրերի` դպրոցի տնօրենի, այնպես էլ դրամական պարգևների` Իջևանի համայնքապետարանի կողմից: Տեղեկացնենք, որ փառատունում <<Գրան-պրի>> մրցանակին է արժանացել Վոլոդյա Ասիրյանը (դասատու` Ռուզան Մատինյան): Այլ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներն են`Համլետ Բավեյան- 2-րդ կարգ,Վիկա Գուլինյանը—2-րդ կարգ,Ռազմիկ Ամիրյան—2-րդ կարգ,Ռոմա ...
Մանրամասն |
|
15.12.20
Իջևանը հրաժեշտ է տալիս իր հերոսներին..
|
Վերջին օրերին Իջևանը զինվորական կարգով հրաժեշտ տվեց հայրենիքի իրական նվիրյալ հերոսներ` փոխգնդապետ Արմեն Օհանյանին և գնդապետ Թաթուլ Ղազարյանին: Նրանք երկուսն էլ զոհվել են հոկտեմբերի 19-ին` Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի մատույցներում, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում:Հերոս Արմեն Օհանյանը ծնվել է 1971 թվականին: 1996 թ-ից ծառայության էր անցել ՀՀ ԶՈՒ-ում, արժանացել բազմաթիվ գերատեսչական մեդալների և պատվոգրերի: Մարտի օրը, երբ հակառակորդը փորձել է ձախ թևանցում կատարել, գնդի հրամանատարը անձնակազմին նահանջի հրաման է տվել` հնարավոր շրջափակումից խուսափելու համար: Այդ ընթացքում փոխգնդապետ Օհանյանը մարտը վարել է առաջնագծից և կյանքի գնով ապահովել անձնակազմի կողմից ավելի նպաստավոր ...
Մանրամասն |
|
11.12.20
Թիկունքն ամուր է մեր աշխատանքով
|
2020 թվականին իրականացված՝ փողոցների ասֆալտապատման լայնամասշտաբ ծրագրի արդյունքում այսօր ունենք նման բարեկարգ պատկեր Մայիսի 28 և Բլբուլյան փողոցներում։
|
|
22.10.20
Սիրելի հայրենակիցներ
|
ՈՒզում եմ տեղեկացնել, որ հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության համար ստեղծվում է <<ԻՋԵՎԱՆ>> կամավորական ջոկատ: Հայրենքի առջև իմ սուրբ պարտքը կատարելու համար առաջինն եմ կամավորագրվում այս ջոկատին: Կոչ անում բոլորիդ` համախմբվել և միասին կերտել մեր նորօրյա հաղթանակը: Վստահ եղեք, որ մենք առաջնագիծ ենք մեկնում մեր վերջնական ու անշրջելի հաղթանակն ամրագրելու համար: Բոլոր այն անձիք, ովքեր պատրաստ են միանալ մեզ` պետք է ներկայանան համայնքապետարան կամ դիմեն անձամբ ինձ:Նշեմ, որ այս ընթացքում Իջևանի համայնքապետարանն աշխատում է 24/7 ռեժիմով և կարող եք մոտենալ ցանկացած ժամի: ՎՍՏԱՀ ԵՂԵՔ, ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |