Այսօր: Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2019թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 208
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.09.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հարգելի իջևանցիներ, այսուհետ Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի` քաղաքացիների ընդունելության օրը սահմանվում է երեքշաբթի` ժամը 11:00-ից մինչև 13:00 և 14:00-ից մինչև 16:00:

ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

16.09.19 ԻՋԵՎԱՆՈԻՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԱՐԶԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում անցկացվող ամենամյա մարզական փառատոնի մեկնարկը տրվեց ս/թ սեպտեմբերի 13-ին։ Այն նպատակ ունի մասսայականացնել սպորտը` արմատավորելով առողջ ապրելակերպ։Իջևանում միջոցառումն անցկացվեց մարզադպրոցի բակում։ Այն կազմակերպել էին Տավուշի մարզպետարանը, Իջևանի համայնքապետարանը:  Մարզիկներին, ներկաներին ողջունեց համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանը` հայտարարելով փառատոնի բացումը։ Բացման արարողությանը մեծ շուք տվեցին քաղաքի միջնակարգ երաժշտական դպրոցի և Ավանդույթի դհոլահարները` իրենց խրոխտ կատարումներով։ Վերջում անցկացվեցին փառատոնի ծրագրով նախատեսված մի շարք մարզաձևերի մրցումներ, որտեղ թիմային հաղթանակ տարան և առաջին տեղը 7 մարզաձևից ... Մանրամասն
16.09.19 ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ

 

ՀՀ վարչապետի 12 սեպտեմբերի 2019 թիվ 1291-Ա որոշմամբ ՀՀ Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Հայկ Վոլոդյայի Ղալումյանը։ Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի հետ հանդիպմանը ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Նրանք ներկայացրին համայնքի ղեկավարի պաշտոնակատարին, նրան մաղթեցին հաջողություններ համայնքի հետագա սոցիալ-տնտեսական զարգացման գործում։
Հայկ Ղալումյանը հավաստիացրեց, որ ուժերի ներածին չափով կաշխատի Իջևան համայնքի առջև ծառացած հիմնախնդիրները քայլ առ քայլ լուծելու, բնակչության կենսամակարդակը բարձրացնելու համար։

12.09.19 ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑ ԻՋԵՎԱՆԻ ԹԻՎ 8 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ
 Մարզկենտրոն Իջևանում տոնական տրամադրություն էր։ Շուրջ երկու տարի տևած շինարարական աշխատանքները մնացին անցյալում։ Նախկին անմխիթար պայմանների փոխարեն մանկապարտեզի շուրջ 120 սան այսուհետ  իրենց առօրյան կանցկացեն նորակառույց և ժամանակակից բոլոր չափորոշիչներին համապատասխանող նախակրթարանում։Նման հրաշալի կառույց ունենալու նախաձեռնությունը պատկանում է Իջևանի համայնքապետարանին և համայնքի ավագանուն։Կառուցապատման և կահավորման աշխատանքներն իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը` ամերիկահայ բարերարներ Ռեյ և Անի Հարթունյանների, Գրիշա Սուքիասյանի և Սոնիկ Արթունյանի նվիրատվության ,,Հայաստան հիմնադրամ,, կազմակերպության ԱՄՆ-Ի ,,Focus on chidren Now,, հիմնադրամի և Իջևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ։Տոնական ... Մանրամասն
09.09.19 ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը 06.09.2019 թ.֊ին ներկայացրել է դիմում` համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: 09.09.2019 թ.֊ին կայացել է Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստ, և ավագանին` ղեկավարվելով ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 26֊րդ հոդվածի 3֊րդ մասով, համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի լիազորությունները համարել է դադարեցված։ Նիստին ներկա ավագանու 13 անդամի կողմից հաստատված արձանագրությունն ուղարկվել է մարզպետարան` լիազոր մարմնին ներկայացնելու համար։

02.09.19 ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի աշակերտներ, հարգարժան ուսուցիչներ և ծնողներ,  Իջևան համայնքի ավագանու, աշխատակազմի և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ: Այսօր Հայաստանի հանրապետության բոլոր կրթօջախներում հնչում է առաջին զանգը՝ ազդարարելով մուտք գիտելիքի աշխարհ, քանզի գիտելիքն է հաջողության հասնելու իրական գրավականը: Որակյալ կրթությունը, բարձրակարգ մասնագետ լինելը ժամանակի հրամայականն է, միայն արդիական գիտելիքներով կհաղթահարենք առկա բոլոր մարտահրավերները: Սիրելի աշակերտներ, նոր ուսումնական տարում ցանկանում եմ ձեզ արդյունավետ և համբերատար աշխատանք, վստահ եմ, որ ձեր ձեռք բերած գիտելիքները հետագայում կծառայեն մեր երկրի, մեր համայնքի շենացմանը ... Մանրամասն
29.08.19 ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի շնորհակալական նամակը Վարդան Ղալումյանին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նամակ է հղել Իջևան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանին: Դեսպանը վերջերս Իջևանում հանդիպում է ունեցել քաղաքապետի հետ, որի ընթացքում խոսել են Իջևանի հետագա զարգացման հեռանկարներից և ընթացիկ ծրագրերից:

Նամակում Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Իջևանի պատմությունը ներկայացնող գրքի համար:

<<Ինձ համար կարևոր էր հասկանալ, թե ինչպես է քաղաքային իշխանությունն աջակցում տեղի բնակիչներին և ինչ պլաններ է նախանշում քաղաքի հետագա զարգացման համար>>, - գրել է Լին Թրեյսին:

Դեսպանը նաև նշել է, որ ուրախ կլինի կրկին Իջևան այցելելու համար:

 
16.08.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ս/թ օգոստոսի 23-ին, ժամը 17.00-ին Իջևանի համայնքապետարանում հրավիրվել է ավագանու հերթական նիստ հետևյալ օրակարգով.

1.Հաղորդում 2019թ բյուջեի 1-ին կիսամյակի կատարման մասին

2.Համայնքային սեփականություն հանդիսացող Մայիսի 28-ի փողոցի թիվ 41 շենքի թիվ 33 բնակարանը անհատույց օտարելու մասին

3.Համայնքային սեփականություն հանդիսացող Սպանդարյան փողոցի թիվ 1 շենքի 1-ին հարկի բնակարանը անհատույց օտարելու մասին

4.Քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին

5.Իջևան քաղաքի Երևանյան, Անկախության փողոցներում Երթևեկությունը կարգավորող գծանշումներ կատարելու մասին

6.Այլ հարցեր

09.08.19 ԻՋԵՎԱՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ԵՐԲԵՄՆԻ ՊՈՒՐԱԿԸ

Անկախության և Գանինի փողոցների խաչվող մասում գտնվող, երբեմնի որպես պուրակ ծառայող տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ։ Ահա թե ինչպես են վարպետ-շինարարների հմուտ ձեռքերով՝ քայքայված սալաքարերը փոխարինվում նոր, գունավոր սալիկներով։ 

09.08.19 ԿԲԱՐԵԿԱՐԳՎԵՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԲԱԿԵՐԸ

✔️Ուրախությամբ ուզում ենք տեղեկացնել, որ Իջևանի քաղաքապետարանը սուբվենցիոն ծրագրով պատրաստվում է իրականացնել բազմաբնակարան շենքերի բակերի հիմնանորոգման աշխատանքներ։

✔️ Ծրագրում ներառված են Անկախության, Աբովյան, Երիտասարդական, Ազատամարտիկների, Մայիսի 28 փողոցների բազմաբնակարան շենքերը։

Սուբվենցիան համայնք-պետություն համագործակցության ձևաչափ է, որը ենթադրում է համայնքի կողմից կապիտալ որևէ ծրագիր ներկայացվելու և կառավարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում այդ ծրագրի արժեքի մի մասի համաֆինանսավորում պետական բյուջեի միջոցներից։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու նիստ 18.06.2018
Ավագանու նիստ 28.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner