Այսօր: Կիրակի, 5 Ապրիլի 2020թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2020,Հունվար 31 - Հունիս 15


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.04.20 ԿՈՄՈԻՆԱԼ ԾԱՌԱՅՈԻԹՅՈԻՆՆ ԱՎԵԼԻ Է ԱԿՏԻՎԱՑՐԵԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

Իջևանի համայնքապետարանի կոմունալ ծառայությունը, կանաչապատման մասնագետ Արմեն Օհանյանի ղեկավարությամբ` ելնելով իրավիճակից ,ավելի է ակտիվացրել գործունեության շրջանակները։
Այսօր Սարիբեկ Օհանյանի փողոցն ամբողջությամբ մաքրվել է ավելորդ բուսականությունից և աղբից։
Ախտահանման աշխատանանքներ են իրականացվել Անկախության ,Աբովյան, Մետաղագործների փողոցների բազմահարկ շենքերի մուտքերում ։
Աշխատանքները շարունակվում են ։

24.03.20 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 ‼️Ձևաթուղթը կարող է լինել ձեռագիր‼️Պարետի որոշումՂեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանել անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով2. Սահմանել սույն որոշման 1-ին կետի պահանջի հետևյալ բացառությունները՝1) Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 14 չարգելված տնտեսական ... Մանրամասն
24.03.20 Իջևանի համայնքապետարանը հորդորում է բոլոր տնտեսվարողներին
Իջևանի համայնքապետարանը հորդորում է բոլոր տնտեսվարողներին՝ հետևել պարետի որոշմանը և դրանից բխող պարտականությունների կատարմանը։Մարտի 24-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Քննարկվել են որոշ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումները:Տիգրան Ավինյանը նշել է. «Ուզում եմ տեղեկացնել, որ յոթ օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ ընդհանուր առմամբ մեր կողմից կիրառվող միջոցառումները մինչ այս փուլը եղել են արդյունավետ և յոթ օրվա ավելի խիստ ռեժիմին անցում կատարելու նպատակը լինելու է վերահսկելիությունը շարունակել պահել և շարունակել զարգացնել ... Մանրամասն
23.03.20 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

📢 Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Իջևանի համայնքապետարանը հավաքագրում է կամավորների՝ տարաբնույթ միջոցառումներ իրականացնելու համար:

📞 Կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար խնդրում ենք զանգահարել` Արմեն Օհանյանին +37498533535 հեռախոսահամարով:

Կամավորներին կտրվեն բժշկական դիմակներ և անհրաժեշտ այլ պարագաներ

19.03.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆ

Հարգելի քաղաքացիներ, համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը ս/թ մարտի 18-ից աշխատում է առցանց, հեռավար եղանակով: Հիշեցնում ենք, որ ձեր դիմումները կամ առաջարկները Իջևանի համայնքապետարանին` կարող եք հղել ijevancity.am կայքի և ijevancity@mail.ru էլեկտրոնային հասցեի միջոցով:​

ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

18.03.20 Համայնքապետարանի բնականոն աշխատանքը շարունակվում է

Համայնքապետարանի բնականոն աշխատանքը շարունակվում է: Լուսանկարներում Անկախության և Երևանյան փողոցներն են, որտեղ տնկվել են վարդի թփեր:

17.03.20 Հարգելի քաղաքացիներ
Հարգելի քաղաքացիներ`ելնելով երկրում ստեղծված իրավիճակից՝ Իջևանի համայնքապետարանը✅ հորդորում է բնակիչներին` խուսափել 20 և ավելի անձանց հետ անցկացվող բոլոր տեսակի միջոցառումներից և հավաքներից:✅ Բոլոր տնտեսվարողներին, հիմնարկ-ձեռնարկություններին հորդորում ենք կիրառել հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ:✅ Հորդորում ենք օգտվել կենցաղային, ամենօրյա, բայց և վարակի հավանականությունը նվազեցնող կանխարգելիչ միջոցներից:✅Հորդորում ենք ապահովել տարածքների ախտահանումը` աշխատակիցների և բնակիչների ապահովության համար:✅Տեղեկացնում ենք, որ Իջևանի համայնքապետարանը երեկ կատարել է քաղաքային և դեպի Երևան, Դիլիջան, Վանաձոր ուղևորվող տրանսպորտի ախտահանման աշխատանքներ:✅Հորդորում ենք բոլոր տնտեսվարողներին` շարունակել ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու նիստ 18.06.2018
Ավագանու նիստ 28.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner