Այսօր: Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2020թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարություն
2020,Սեպտեմբեր 23 - Հոկտեմբեր 23
Հայտարարություն
2020,Սեպտեմբեր 23 - Հոկտեմբեր 23

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.10.20 Սիրելի հայրենակիցներ

 

ՈՒզում եմ տեղեկացնել, որ հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության համար ստեղծվում է <<ԻՋԵՎԱՆ>> կամավորական ջոկատ: Հայրենքի առջև իմ սուրբ պարտքը կատարելու համար առաջինն եմ կամավորագրվում այս ջոկատին: Կոչ անում բոլորիդ` համախմբվել և միասին կերտել մեր նորօրյա հաղթանակը: Վստահ եղեք, որ մենք առաջնագիծ ենք մեկնում մեր վերջնական ու անշրջելի հաղթանակն ամրագրելու համար:

Բոլոր այն անձիք, ովքեր պատրաստ են միանալ մեզ` պետք է ներկայանան համայնքապետարան կամ դիմեն անձամբ ինձ:Նշեմ, որ այս ընթացքում Իջևանի համայնքապետարանն աշխատում է 24/7 ռեժիմով և կարող եք մոտենալ ցանկացած ժամի: ՎՍՏԱՀ ԵՂԵՔ, ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:

02.10.20 #ՀաղթելուԵնք #ՕգնությունԱրցախին
 Սիրելի հայրենակիցներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Իջևանի համայնքապետարանի մեքենաները արդեն ժամանել են Արցախ՝ տեղափոխելով առաջին անհրաժեշտության պարենն ու պարագաները, որի ցանկը ներկայացրել էինք նախապես: Մի քանի ժամում աջակցություն են ցուցաբերել բազմաթիվ քաղաքացիներ, ընկերություններ, կազմակերպություններ: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր անհատներին և կազմակերպություններին` համայնքապետարանի կոչին արագ արձագանքելու համար: Մեր ուժը միասնության մեջ է: Իսկ այսօր մենք ավելին քան միասնական ենք: Վստահ եղեք, որ հաղթում ենք և հաղթելու ենք:Առաջին անհրաժեշտության իրերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են համայնքապետարանում՝ շուրջօրյա ռեժիմով: Հավաքագրումից եւ պահեստավորումից հետո օգնության ... Մանրամասն
30.09.20 ԿԱՐԵՎՈՐ
Հարգելի´ համաքաղաքացիներ,Եթե ցանկանում եք նյութական աջակցություն ցուցաբերել առաջնագծի մեր զինծառայողներին, ապա կոչ ենք անում համագործակցել Իջևանի համայնքաապետարանի հետ եւ չծավալել ինքնաբուխ գործունեություն: Ստորեւ ներկայացված ցանկում ներառված են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հստակեցված, այս պահին անհրաժեշտ ապրանքները, որոնք կարող եք բերել Իջևանի համայնքապետարան:Հավաքագրված ապրանքները կկենտրոնացվեն քաղաքապետարանում ձեւավորված պահեստում: Կենտրոնացումից հետո քաղաքապետարանն օպերատիվորեն կկազմակերպի ապրանքների տեղափոխումն Արցախ։Անհրաժեշտ ապրանքների ցանկը․— Ջուր— Պահածոներ— Խտացրած կաթ— Ծխախոտ— Վիրակապական նյութեր— Բետադին (դեղամիջոց)— Նատրիումի ... Մանրամասն
25.09.20 Բարեկարգ Իջևան
 
Անվտանգության նկատառումներից ելնելով Իջևանի համայնքապետարանը կատարել է կամուրջների վերականգնման աշխատանքներ: Սահմանադրության հրապարակը Երևանյան փողոցին կապող կամրջի վնասված հատվածները վերանորոգվել են, ճաղավանդակաները` ներկվել: Նույն աշխատանքները կատարվել են նեև Գանձաքար տանող ճանապարհահատվածի կամրջի երկայնքով:
25.09.20 ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԵՎ ԳՐԱՎԻՉ ՄԻՋԱՎԱՅՐՈԻՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՄԻՋՈՑԱՌՈԻՄ
 Իջևանի համայնքապետարանի ,,Ավանդույթ,, թիվ 2 երաժշտական դպրոցը լուրջ համբավ է վայելում հանրապետությունում։Եվ զուր չէ,որ մշակութային շատ ծրագրեր իրականացվում են հենց այս կրթօջախում։ Օրերս կայացած այլ միջոցառումից հետո այսօր ,,Ավանդույթ,, ֊ում հյուրընկալվել էին Սպենդիարյանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ճանացված մեներգիչներ Լյուդմիլա Խորոզյանը ,Ռուբեն Նուրիջանյանը և Նարինե Անանիկյանը։Հանդիպումը կազմակերպել էին ,,Ռեգիոն,, ՀԿ֊ն և ,,Լոռի,, հեռուստատեսությունը`ՀՀ ԿԳՄՍ ֊Ի աջակցությամբ։Հետաքրքիր այս միջոցառումն իր մեջ ներառում էր հարց ու պատասխան, տեսահոլովակ, ինչու չէ , նաև հետագա ծանոթությունների ,հանդիպումների շառավղի ընդլայնում։Տեսնել էր պետք,թե ինչպես կրթօջախի սաներն իրենց հետաքրքրող ... Մանրամասն
24.09.20 ՀԱՄԱՅՆՔ֊ ԲՆԱԿՉՈԻԹՅՈԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՅՈԻՆԸ ՇԱՐՈԻՆԱԿՎՈԻՄ Է
 
Ինչպես միշտ, բնակչության խնդրանքն արագ արձագանք ստացավ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի կողմից։ Այս անգամ նրան էին դիմել Տերյան և Ասլանյան փողոցների բնակիչները։ Պատճառը Բլբուլյան փողոցում ընթացող բարեկարգման աշխատանքներն էին, ինչի հետևանքով մեքենաների շարժը տեղափոխվել էր Տերյան և Ասլանյան շրջանցիկ փողոցներ, որոնք վերանորոգման կարիք ունեին։
Ստանալով Հայկ Ղալումյանի հանձնարարությունը, համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները`տնօրեն Սուրեն Չիբուխչյանի ղեկավարությամբ ,արագ սկսեցին և ավարտին հասցրեցին Տերյան փողոցի և Ասլանյան փողոցի Իջևան.Գանձաքար հատվածի հարթեցման,խճապատման աշխատանքները։
Բնակչության գոհունակությունն էլ չուշացավ այդքան արագ արձագանքողների հասցեին։
24.09.20 «Ուշադրությու՛ն, Գլոբալ Տաքացում» ծրագիր Իջևանում

«Ուշադրությու՛ն, Գլոբալ Տաքացում» ծրագրի շրջանակներում Իջևան քաղաքում անցկացվեցին 2 բաց դասեր: Աշակերտների հետ հանդիպումների նպատակն էր բարձրացնել վերջիններիս բնապահպանական գիտելիքները` դրանով ապահովելու նրանց մասնակցությունը ավելի մաքուր համայնք ունենալու գործընթացում: Այդ նպատակին հասնելու համար ներկայացվեց օդի աղտոտվածության խնդիրները Հայաստանում, գլոբալ տաքացման և ածխածնի հետքի նվազեցման արտասահմանյան եւ հայաստանյան փորձը։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու նիստ 18.06.2018
Ավագանու նիստ 28.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner