Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.11.19 ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Իջևանի համայնքապետարանի տարածքային զարգացման և քաղաքաշինության բաժինը տեղեկացնում է, որ Ղարագյոզյան փողոցում տեղադրվել են բազալտե եզրաքարեր։ Շինարարությունն ընթացքի մեջ է։ Այս պահին ընթանում են հողային աշխատանքներ։

20.11.19 ԻՋԵՎԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ

Իջևանի համայնքապետարանի առևտրի, տրանսպորտի, սպասարկումների և կապի բաժինը տեղեկացնում է, որ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի և Իջևան համայնքի ղեկավար Հայկ Ղալումյանի նախաձեռնությամբ շարունակվում են՝

✔️ հին լուսատուների փոխարինման աշխատանքները՝ նոր, լեդ լուսատուներով։

✔️ Մետաղագործների փողոցի թաղամասերում այս պահին կատարվում են լուսավորության նոր ցանցի կառուցման աշխատանքներ։

✔️ Ավարտվում է նաև Նալբանդյան փողոցի՝ դեպի Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ տանող թաղամասի լուսավորության ցանցի կառուցումը։

✔️ Լուսավորության ցանցի ընդլայնման և էներգախնայող լամպերի տեղադրման աշխատանքները լինելու են շարունակական։

14.11.19 Հայտարարություն
Իջևան համայնքում կկազմակերպվեն անգլերեն լեզվով անվճար դասընթացներ։ Ծրագրին կարող են դիմել Իջևան համալնքի 8-11-րդ դասարանի աշակերտները։ Դասընթացների նպատակն է աշակերտների մոտ զարգացնել առաջնորդության հմտություններ։ Խբակի դասընթացներ տևողությունը կկազմի մեկ ամիս։Գրանցման վերջնաժամկետն է նոյեմբերի 23, 2019:Ծրագիրն անվճար է։։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկը՝ անցնելով հետևյալ հղմամբ. https://forms.gle/rBkcaTRf4XNYJABd7Այս հրապարակմանը / խորհրդաժողովին / սեմինարին մասնակի աջակցություն էցուցաբերվել WYLET շրջանավարտների դրամաշնորհային ծրագրի կողմից, որըտրամադրվում է Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի կրթական ևմշակութային հարցերով բյուրոյի կողմից (ԿՄՀ) և իրականացվում ... Մանրամասն
12.11.19 Իջևան համայնքի ավագանու հերթական նիստում
Ս/թ  նոյեմբերի 8-ին կայացավ  Իջևան համայնքի ավագանու հերթական նիստը, որի ընթացքում  քննարկվեցին մի շարք հարցեր: Համայնքի ավագանին նկատի ունենալով, որ  ,,Տաշիր,, բարեգործական հիմնադրամի կողմից  կառուցվել և նվիրատվության կարգով համայնքին է հատկացվել նախակրթարանի մասնաշենք,  որոշեց  Ազատամարտիկների փողոցի  թիվ 35  հասցեում ստեղծել  ,, Ամալյա Կարապետյանի  անվան նախակրթարան,,  համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: Հաստատվեց  կազմակերպության կանոնադրությունը, հաստիքացուցակը,  նշանակվեց  տնօրեն:Ավագանին հավանություն տվեց Իջևան քաղաքի թիվ 5 և թիվ 1 մանկապարտեզների տնօրենների պաշտոնակակատարներին  տնօրեն նշանակելու համայնքի ... Մանրամասն
12.11.19 ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՊԱՐԳԵՎԵՑ 10 ՊԱՏՎԱՎՈՐ ՏԵՂԵՐ
Իջևանի մարզադպրոցում օրերս անցկացվեց, արդեն ավանդույթ դարձած , ,,Սևան գյուղական մարզական,, կազմակերպության ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան բաց առաջնությունը։Մրցապայքարին մասնակցում էին հանրապետության տարբեր մարզերի 165 պատանի ըմբիշներ։ Միջոցառումը կազմակերպել էր ,,Սևան գյուղական մարզական, , կազմակերպությունը`գործադիր տնօրեն, միջազգային կարգի մրցավար Արշակ Կնյազյանի ղեկավարությամբ։ Կարևոր այս առսջնությանն աջակցել էր Իջևանի համայնքապետարանը։ Մրցապայքարը վարում էր միջազգային կարգի գլխավոր մրցավար Գևորգ Հարությունյանը։Միջոցառումը, ինչպես միշտ, հիանալի վարեց մարզադպրոցի փոխտնօրեն Գայանե Չապուխյանը։ Մասնակիցներին բավականին աշխուժություն հաղորդեցին Իջևանի արվեստի դպրոցի պարուհի Յանա Կիրակոսյանը և ... Մանրամասն
11.11.19 ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՄԱՐԶԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ

Նոյեմբերի 9֊ին անցկացված համամարզային շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ունեցան Իջևանի համայնքապետարանի և ենթակա կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների աշխատակիցներ։ Գործի էր դրվել կոմունալ ծառայության ողջ տեխնիկան։ Մաքրման ենթակա առանձնացված տարածքներում պատասխանատուների հետևողականության արդյունքում մաքրվեցին փողոցները, բակերը, հիմնարկ-ձեռնարկությունների տարածքները։

Հատուկ ուշադրության առանցքում էին պատմա֊երկրագիտական թանգարանի, եղեռնի հուշարձանի շրջակայքը, որտեղ և տնկեցին 10 եղևնի։
Յուրաքանչյուրն իր տարածքում աշխատում էր սրտացավորեն և նվիրումով։ Բոլորին միավորում էր մեկ նպատակ`ունենալ բարեկարգ և մաքուր քաղաք։

08.11.19 Հայտարարություն

Հարգելի իջևանցիներ,  հորդորում ենք կատարել գույքահարկի և հողի հարկի ձեր ֆինանսական պարտավորությունները՝  մարել կուտակված պարտքերը,  որպեսզի ստիպված չլինեք վճարել  նաև օրենքով սահմանված տուգանքներ:

Իջևանի համայնքապետարան

05.11.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի իջևանցիներ, հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներ և աշխատակիցներ, հայտնում ենք, որ ս/թ նոյեմբերի 9֊ին հայտարարված համամարզային շաբաթօրյակին մասնակցություն է ունենալու նաև Իջևան քաղաքը ։Շաբաթօրյակի ընթացքում նախատեսվում է նաև ծառատունկ։ Հորդորում ենք հավուր պատշաճի մասնակցել շաբաթօրյակին, ակտիվություն դրսևորել առանձնացված մաքրման ենթակա տարածքներում `հետևելով պատասխանատուների հրահանգներին:Կարող եք օգտվել նաև համայնքապետարանի կայքում և ՖԲ֊յան էջում տեղադրված ռեսուրսների լիարժեք օգտագործման աղյուսակից և համայնքի գծապատկերից։Խնդրում ենք կազմակերպված և ակտիվ աշխատանքով ձեր ներդրումն ունենալ համայնքի մաքրման և բարեկարգման աշխատանքներում։Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` ... Մանրամասն
05.11.19 ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՐԳԱՀԱՆ ԿՈՄԻՏԱՍԻ 150֊ԱՄՅԱԿԻՆ
Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցում իրականացվեց հետաքրքիր միջոցառում` նվիրված մեծ երգահան և հոգևորական Կոմիտասի 150֊ամյակին։Միջոցառմանը մասնակցում էին Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, փոխքաղաքապետ Արթուր Ճաղարյանը, Լոս Անջելեսից ժամանած հայ արձակագիր, բանաստեղծ Հովսեփ Նալբանդյանը, համայնքի արվեստասեր հասարակությունը։Դահլիճում տիրող լռությունն ընդհատվում էր կոմիտասյան աստվածահաճո երաժշտության հնչյուններով։ Ստեղծագործություններ, որոնց գնահատականը ժամանակին սյունեցի մեծ բանաստեղծ Համո Սահյանն է տվել `,,Կոմիտասը մեր ոգու ինքնության դրոշմն է,,։Եվ երբ հնչեց Կոմիտասի կենդանի կատարմամբ ,,Անտունին,,, ամբողջ դահլիճը ծափողջույններով ոտքի կանգնեց։Հնչող բոլոր ստեղծագործություններում ... Մանրամասն
31.10.19 ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՊՈԻՐԱԿԸ` ՆՈՐՈՎԻ
 Իջևանը տարեվերջին է մոտենում հաստատուն քայլերով և ծանրակշիռ ձեռքբերումներով։  Ամեն օր քաղաքում կատարվում են նոր աշխատանքներ` նոր մոտեցումներով։Ազատամարտիկների պուրակում տեղադրվել են նոր լուսատուներ, նստարաններ, աղբամաններ։ Շրջապատը մաքրվել է ավելորդ բուսականությունից, աղբից։Համայնքապետարանի կոմունալ ծառայությունը` համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի ամենօրյա հսկողության արդյունքում , կարճ ժամանակաընթացքում քաղաքի ողջ տարածքով իրականացրել է մաքրման և բարեկարգման ծավալուն աշխատանքներ։Եվ ահա կատարված աշխատանքները լրացվեցին ծառատունկով` տնկվեցին 10 նոր եղևնի, որը Իջևանին էր նվիրաբերել, ,,Հուսո տուն,, բարեգործական հիմնադրամը` հայ ժողովրդի բարեկամ, քահանա Կառլ Հայնց Շայդենի միջոցով։Նա ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու նիստ 18.06.2018
Ավագանու նիստ 28.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner